Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения

2018-05-19

Գրազը- փոխադրություն

Առաջին տարին նա երաժշտություն էր լսում և նվագում դաշնամուր: Երկրորդ տարում, արդեն չէր լսվում դաշնամուրի ձայնը: Նա արդեն հոգնել էր նվագելուց և գիրք էր կարդում: Այս ամենը տևեց հինգ տարի: Երբ անցավ հինգերորդ տարին, նա նամակ գրեց բանկիրին: Նամակի մեջ գրված էր 6 լեզուներով: Նամակի մեջ իրավաբանը գրել էր, թե կարող է այս նամակը տալ գիտակներին և եթե այս վեց լեզուներով էլ ճիշտ է գրել ուրեմն թող այգու ետնամասում երկու անգամ կրակեն երկինք, իսկ եթե սխալներ կան, թող մեկ անգամ կրակի:

2018-02-01

Հովհաննես Թումանյան-Եղջերուի մահը, վերլուծական աշխատանք

Հեղինակը այս պատմվածքում ներկայացնում է բնության անսահման գեղեցկությունը, միևնույն ժամանակ նա քննադատում է որսորդությունը, որի գնդակից ոչնչանում են շատ կենդանիներ: Այս պատմվածքի հերոս՝, անտառի թագուհի՝ եղջերուին նա նմանեցնում էր կենդանի մարդու, որը ապրում, վայելում էր կյանքը իր ձագերի հետ, միևնույն ժամանակ ցավ էր զգում և հառաչում է ինչպես մարդը: Այս պատմվածքից մենք հասկանում ենք, որ բնությունը նույնպես կենդանի է, նույնպես ունի զգալու ունակություն: Հեղինակը մանրամասն նկարագրում է եղջերուի ցավը, որը կարոտով է հիշում անտառում անցկացրած իր ուրախ օրերը: Եղջերուն կարոտում է իր ձագերին, որը ստիպում է նրան ոտքի կանգնել սակայն սառնասիրտ որսորդի գնդակը այնպես էր մխրճվել նրա նուրբ մարմնի մեջ, որ արյան լճակ էր կապել նրա տակ և, որ եղնիկը չէր կարողանում ոտքի կանգնել: Վերը նշված պատմվածքում հեղինակ՝ Հովհաննես Թումանյանը փորձում է մարդկությանը ներկայացնել այն փաստը, որ կենդանիները նույնպես կարող են կարոտել և ունենալ երազանք, նույնպես կարող են զգալ և նրանք նույնպես ունեն սիրտ, որը ինչպես մարդունը կարող է ցավել թե ֆիզիկական թե հոգեկան ցավով:

Պատմվածքի վերջաբանը և եղնիկի վերջը հեղինակ՝ Հովհաննես Թումանյանը նկարագրեց հետևյալ կերպ՝. << Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց ևկրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով։ Նա լսեց  իր թառանչը, և այդ վերջին  ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում։ >>

Վիրավոր եղնիկի վերջին հառաչը, հեղինակի խոսքն է ի լուր աշխարհին, որ կենդանին նույնպես ապրելու իրավունք ունի և որսորդությունը չարիք է:

2017-12-10

Նոր Տարին հին Հայաստանում

Հայոց ավանդական Ամանոր
Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիսԵվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:
Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:
«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:
Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:
Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

2017-11-08

«Սասունցի Դավիթ» Հարցաշար գրքից

1.Ի՞նչ է դյուցազներգությունը: Դյուցազներգությունն ուրիշ էլ ի՞նչ բնորոշումներ ունի:
Դյուցազներգությունն իր հիմքում պատմական և առասպելական իրողությունների համադրություն է:
Դյուցազներգությանը ասում են նաև էպոս: Կան այլ բնորոշումներ ևս՝ հերոսավեպ, դյուցազնավեպ, ասք, վիպասք, վիպերգ, վիպասանություն:
2. Ո՞րն է հայ ժողովրդական դյուցազներգությունը: Ե՞րբ է այն ստեղծվել և ո՞ւմ կողմից: Ե՞րբ և ո՞վքեր են առաջինը գրի առել դյուցազներգությունը:
19-րդ դարում նախ բանահավաք Գարեգին Արվանձտյանը, ապա հայագետ Մանուկ Աբեղյանը գրի առան դյուցազներգության առաջին պատումները: Գարեգին Սրվանձտյանը այն լսեց Մուշի գավառում և 1874 թվականին հրատարակեց «Սասունցի Դավիթ կամ Մհերի Դուռը» վերնագրով: Մանուկ Աբեղյանի գրառումը «Դավիթ և Մհեր» վերնագրով լույս է տեսնում 1889 թվականին: Հետագա տասնամյակների ընթացքում՝ մինչև 1960 թթ. տարբեր սերնդի բանահավաքները գրի են առել նորանոր պատումներ, որոնց թիվը հասնում է մոտ 160-ի: Այդ պատումներն առանձին հատորներով լույս են տեսել 1936-2000 թվականներին:
3. Ի՞նչ եք հասկանում ասացող և պատում ասելով:
Դյուցազներգությունը պատմում էին ժողովրդական մարդիկ, որոնց ասում են ասացող: Տարբեր ասացողների կողմից պատմվելով՝ դյուցազներգության առանձին ճյուղերը փոխվում են, ստեղծում իրենց տարբերակները: Այդ առանձին տարբերակներին ասում են պատում:
4. Ի՞նչ վերնագիր է ստացել համահավաք բնագիրը:
1939 թվականին «Սասնա ծռեր» դյուցազներգության 1000-րդ ամյակի կապակցությամբ մինչ այդ գրիառնված 60 պատումներից ստեղծվում է համահավաք, միասնական, ամբողջական, բնագիրը՝ «Սասունցի Դավիթ» վերնագրով:
5. Ինչպիսի՞ն են լինում դյուցազներգության հերոսները
Որպես օրենք՝ դյուցազներգությունների հերոսներն օժտված են լինում գերբնական ուժով:
6.Քանի՞ ճյուղ ունի «Սասնա ծռեր» դյուցազներգությունը:
«Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը բաղկացած է չորս ճյուղից «Սանասար և Բաղդասար», «Մհեր», «Դավիթ», «Փոքր Մհեր»: Սա մեկ տոհմի հերոսների պատմությունն է, ովքեր հաջորդաբար շարունակում են հայրենաշինության իրենց գործը:
7.Թվարկե՛ք ուրիշ ժողովուրդների դյուցազներգություններ:
Հնդկական- «Մահաբհարատա, «Ռամայանա»
Ասորական- «Գիլգամեշ»
Ֆրանսիական- «Ռոլանդի երգը»
Գերմանական- «Նիբելունգների երգը»
Իսպանական- «Սիդի երգը»
Ֆիննական- «Կալեվալա»
Ռուսական- «Իլյա Մուրոմեց»
Արևելյան- «Քյորօղլի»
Կիրգիզական- «Մանաս»

2017-11-07

«Սասունցի Դավիթ» վերլուծական լրացուցիչ աշխատանք

Հայ ժողովրդի կենսական ուժը, մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ։ Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, նա քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Չնայած նրան, որ Սասունցի Դավթին նվիրված է էպոսի չորս ճյուղերից միայն մեկը, ամբողջ էպոսը հաճախ անվանում են հենց «Սասունցի Դավիթ»։Էպոսի հիմնական մասը երրորդ ճյուղն է, որն առավել մոտ ու հարազատ է ժողովրդի սրտին:

Էպոսի հիմնական սյուժեի զարգացումը կայանում է նրանում, որ որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ։ Մանկական հոգու տեր միամիտ հսկան պատրաստ է իր բոլոր ուժերը նվիրաբերելու հանուն մարդկային բարօրության։ Լսելով, որ երկիրը սովի է մատնված նա նետվում է թշնամու դեմ:Դավթի ամեհի ուժը նորից տեսնելով, Մըսրա Մելիքը վճռում է ազատվել նրանից։Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքինՄելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։Դավթի համար բնորոշ է մի այլ գիծ ևս։ Նույնիսկ ոխերիմ թշնամու դեմ կռվելիս, երբ մտադիր է նրան անխնա ոչնչացնել, աշխատում է իր համար չստեղծել առավել շահավետ պայմաններ, հանկարծակի չի հարձակվում չնախապատրաստված հակառակորդի վրա։ «Սասունցի Դավիթը» առանձնապես թանկ է նրանով, որ այնտեղ Դավթի և նրա որդի Մհերի կերպարներում, ժողովուրդը կապել է իր ամենանվիրական երազանքը՝ հին աշխարհը կործանելու և նոր աշխարհ ստեղծելու երազանքը։