Հայ ժողովրդի կենսական ուժը, մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ։ Դավիթը գերմարդկային ուժ ունեցող
անխոցելի
հսկա
է՝
հայրենասեր,
ժողովրդասեր,
նա
քաջ
է,
մարդասեր,
խաղաղասեր:
Չնայած
նրան,
որ
Սասունցի
Դավթին
նվիրված
է
էպոսի
չորս
ճյուղերից
միայն
մեկը,
ամբողջ
էպոսը
հաճախ
անվանում
են
հենց
«Սասունցի
Դավիթ»։Էպոսի հիմնական
մասը
երրորդ
ճյուղն
է,
որն
առավել
մոտ
ու
հարազատ
է
ժողովրդի
սրտին:
Էպոսի հիմնական սյուժեի զարգացումը կայանում է նրանում, որ որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ
Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ։ Մանկական հոգու տեր միամիտ
հսկան պատրաստ է իր բոլոր
ուժերը նվիրաբերելու հանուն մարդկային բարօրության։ Լսելով, որ երկիրը
սովի է մատնված նա նետվում է թշնամու դեմ:Դավթի ամեհի ուժը
նորից տեսնելով, Մըսրա Մելիքը վճռում
է ազատվել նրանից։Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին,
բայց
պատանի
դյուցազնը
հաղթահարում
է
բոլոր
փորձությունները
և
վերադառնում
Սասուն։
Ձենով
Օհանը
Դավթին
կարգում
է
գառնարած,
ապա՝
նախրապան,
որսորդ։
Դավիթն
սպանում
է
Սասունը
կողոպտած
դևերին
և
երկրի
ամբարները
լցնում
բարիքներով,
միայնակ
կոտորում
է
Մըսրա
Մելիքի
զորքին, Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։Դավթի համար բնորոշ
է
մի
այլ
գիծ
ևս։
Նույնիսկ
ոխերիմ
թշնամու
դեմ
կռվելիս,
երբ
մտադիր
է
նրան
անխնա
ոչնչացնել,
աշխատում
է
իր
համար
չստեղծել
առավել
շահավետ
պայմաններ,
հանկարծակի
չի
հարձակվում
չնախապատրաստված
հակառակորդի
վրա։
«Սասունցի
Դավիթը»
առանձնապես
թանկ
է
նրանով,
որ
այնտեղ
Դավթի
և
նրա
որդի
Մհերի
կերպարներում,
ժողովուրդը
կապել
է
իր
ամենանվիրական
երազանքը՝
հին
աշխարհը
կործանելու
և
նոր
աշխարհ
ստեղծելու
երազանքը։
Комментариев нет:
Отправить комментарий