2018-05-19

Գրազը- փոխադրություն

Առաջին տարին նա երաժշտություն էր լսում և նվագում դաշնամուր: Երկրորդ տարում, արդեն չէր լսվում դաշնամուրի ձայնը: Նա արդեն հոգնել էր նվագելուց և գիրք էր կարդում: Այս ամենը տևեց հինգ տարի: Երբ անցավ հինգերորդ տարին, նա նամակ գրեց բանկիրին: Նամակի մեջ գրված էր 6 լեզուներով: Նամակի մեջ իրավաբանը գրել էր, թե կարող է այս նամակը տալ գիտակներին և եթե այս վեց լեզուներով էլ ճիշտ է գրել ուրեմն թող այգու ետնամասում երկու անգամ կրակեն երկինք, իսկ եթե սխալներ կան, թող մեկ անգամ կրակի:

2018-05-06

Առաջադրանքներ՝ մայիսի 2-ից 8-ը

Ալյումին, Aluminum(Al), 13
Խումբը, պարբերական համակարգը- 13, 3
Ատոմային զանգվածը- 26,982
Ատոմի կառուցվածքը, բաղադրությունը, էլեկտրոնային բանաձևը,Վալենտականությունը և օքսիդացման աստիճանը: Ալյումինը  IIIA խմբի տարր է: Ատոմի արտաքին էներգիական մակարդակում կա 3 էլեկտրոնև դրանցից երկուսը զույգված են: Միացություններ առաջացնելիս՝ այդ ատոմը հիմնական վիճակից հեշտությամբ անցնում է գրգռված վիճակի, որին համապատասխանում են չզույգված երեք էլեկտրոն: Բնական ալյումինը բաղկացած է 27Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ) և 3 վալենտականություն։

2018-05-01

Shopping habits in America


The answer to spending less is not coupons or blow-out sales.
Shop less. That's it. Yes, it is wise to negotiate the price of things. Take advantage of coupons and deep discounts when they makes sense. But if you want to save money and improve your finances, shop less. Take, for example, clothes. The U.S. apparel industry today is a $12 billion business and the average American family spends $1,700 on clothes annually, according to the Bureau of Labor Statistics. The dollar figures are of little significance since it accounts for just 3.5 percent of a family's expenses, on average. What is significant is whether that money is spent on need or waste. The answer is, largely, waste. In 1930, the average American woman owned nine outfits. Today, that figure is 30 outfits -- one for every day of the month.

2018-04-09

Հայոց լեզու քերականություն

Տնային Աշխատանք

1. Ուղղիր տեքստում ուղղագրական սխալները:
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնաթացությունից:
Տեքստի ճիշտ տարբերակը
Անթափանց, սրթսրթացնող, խոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվել էր ըմբոստ տարերգի անհաշտ ըմբիշային պայքարը. Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակընթացությունից:
2. Ո՞ր բառերում անհրաժեշտ է գրիր յ:
1.Իսրայել, Կարոյի, միություն, կրիա.
2.Հայելի, Ռաֆայել, գայիսոն, նյարդ.
3.Բամիա, վերարկույի, ծիածան, երգեի.
4.միմյանց, օվկիանոս, միլիարդ, ժանյակ:
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
1.Ալ կարմիր, բուք-բորան, դեփ-դեղին, կողք-կողքի
2.վերև-ներքև, դեմ-դիմաց,դեսից-դենից,մանր-մունր
3.գիշեր-ցերեկ, ոչ ոք, ստեպ-ստեպ, տուն-թանգարան
4.ժամ պատարագ, գնացող-եկող, պատեհ-անպատեհ, առոք-փառոք:
4.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:
1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնոն և ուղարկեն Վենետիկ:
2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Վան, Բագավան, Կարին, Երվանդաշտ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով:
3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի համահարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:





2018-04-08

Պետրոս Դուրյան


Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:
16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան:

2018-04-02

Քիմիա, ամփոփիչ թեստ-3, ջրածին, թթվածին

1.Ո՞ր շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց զանգվածային  բաժնի  նվազման.  
      
          1)  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2)  սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
         4)  ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
2.Սովորական պայմաններում ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են գազեր
        1)  կալիումի ֆտորիդ,  յոդջուր
        2)  հելիում, սոդակավիճ, ազոտ
        3)  ջրածին, ածխաթթու  գազ,  թթվածին
        4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ

Մեքենաշինություն


1.Հայաստանի տնտեսության մեջ ինչ տեղ է գրավել մեքենաշինությունը:

Մեքենաշինությունը Հայաստանի տնտեսության մեջ գրավում է առաջին տեղը բոլոև հիմնական տնտեսական ցուցանիշներով:

2.Բնութագրե՛ք և գնահատե՛ք մեր երկրում մեքենաշինության զարգացման պայմանները:

Մինչխորհրդային Հայաստանում մեքենաշինության ճյուղն ըստ էության բացակայում էր իսկ խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերության առաջատար և ամենաարագ զարգացող ճյուղը:Մեր երկրում մեքենաշինության զարգացման պայմանները 1%-ից քիչ է գնահատվում: Հիմնականում մեքենաները արտադրվում են այլ երկրներում:Մեքենաշինության առաջին գործարանները հիմնադրվել են 1940 թվականներին ապա դրանց հաջորդող 3-4 տասնամյակների ընթացքում մեքենաշինության ճյուղն այնքան զարգացավ, որ երկրում տրապետող դիրք գրավեց: Սակայն մեքենաշինության ճյուղն աստիճանաբար բացակայում էր, քանի որ ըստ երևույթի կա մի կարևոր պայման ինչպիսին սև մետաղների արտադրությունն է, Հայաստանում գրեթե բացակայում էր:

3. Թվարկե՛ք ՀՀ մեքենաշինության գլխավոր ճյուղերը և արտադրությունները:

Դրանք երեքն են՝.
Առաջին՝ արագ աճող աշխատանքային ռեսուրսները.
Երկրորդ՝ հանրապետությունում թողարկվում էին գրեթե բոլոր հիմնական նյութերը, որոնք անհրաժեշտ են մեքենաներ արտադրելու համար՝ պղինձ, ալյումին, էլեկտրալարեր, պլաստմասսա, ապակյա թելեր և այլ մեկուսիչ նյութեր, տեխնիկական բյուրեղաքարեր, լաքեր, ներկեր և այլն:
Երրորդ՝ մեքենաշինական արտադրանքների նկատմամբ մեծ պահանջարկ էր ներկայացնում որ միայն տեղական, այլ նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների և արտասահմանյան բազմաթիվ երկրների տնտեսությունը:
Հենց այս գլխավոր պայմաններն են որոշվել մեր երկրի մեքենաշինական համալիրի արտադրական դիմագիծը և ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունները:
Մեր երկրի մեքենաշինության ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունը ոչ մետաղատար, գիտատար և աշխատատար, արտադրական բարձր մշակույթ պահանջող ենթաճյուղերի գերակշռությունն էր: