Արվեստ






     Արվեստ





Մադամ Տյուսո թանգարան
Մադամ Տյուսոյի թանգարանը գտնվում է Լոնդոնում, մասնաճյուղեր ունի Ամստերդամում, Լաս Վեգասում, Կոպենհագենում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Տյուսոյի թանգարանը`իր տեսակի մեջ եզակին եվ պատմությունը վերակենդանացնող հրաշքների կենտրոնատեղին: Այստեղ նրանք հանդիպում են Վիլյամ Շեքսպիրին, Չարլզ Դիքենսին, Չարլի Չապլինին, Սոֆի Լորենին, Էլիզաբեթ Թեյլորին, Ռիչարդ Բարտոնին, Էլվիս Փրեսլիին, Ուինսթոն Չերչիլին եվ երևելի ու նշանավոր այլ մարդկանց: Իհարկե, կհանդիպեն կենդանության պատրանք
ստեղծող նրանց մոմե արձանները:
Հոնկոնգում, Շանհայում, Վաշինգտոնում, Վիեննայում եւ Բեռլինում: Լոնդոն այցելող բոլոր զբոսաշրջիկներն անպայման ցանկանում են տեսնել Մադամ
Մադամ Տյուսոյի վերջին աշխատանքը ինքնաքանդակն է,որը նա ստեղծեց 81 տարեկանում: Մադամ Տյուսոն իր մահկանացուն կնքեց 1850 թվականին 89 տարեկան հասակում: Նրա երկու որդիները` Ժոզեֆը եվ Ֆրանսիսը,թոռներն ու հետնորդները` Ժոզեֆ Ռենդոլ Տյուսոն,Ջոն Թեոդորը,  Բեռնարդ Տյուսոն շարունակեցին նշանավոր տատի հիրավի մեծ գործը:Թանգարանը 1884 թվականին փոխադրվեց Մերլիսիբոուն Ռոունդի մի մեծ շենք,որտեղ գտնվում է մինչ օրս:
Թանգարանն ունի «
Սարսափների սենյակ », որը շենքի նկուղում է:Այնտեղ կան մահապատժի տեսարաններ,արյունոտված գիլիոտին,լողարանի մեջ սպանված կին եվ այլ սարսափազդու ցուցանմուշներ:
Մոմե արձանները կանգնած են սրահների կենտրոններում,պատերի տակ,այցելուների միջև,եվ հաճախ նրանց
շփոթում են կենդանի մարդկանց հետ:




Լուվրի Թանգարան
 Լուվրն աշխարհի խոշորագույն թանգարաններից է. հիմնադրվել է 1791 թ-ին, Փարիզում` որպես ազգային գեղարվեստական 
թանգարան. բացվել է 1793 թ-ին:



«Լուվրը» սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց:
XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում ամրոցը  Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74 թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով կառուցել է թագավորական պալատը, որը քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև տպարան: 1624 թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և  Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է (1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի):
Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Լուվրն ունի արևելյան, եգիպտական, հունական և հռոմեական հնագույն իրերի, քանդակի, գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի, Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը:
Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում բացվել են`  1970 թ-ին` «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան» 

Комментариев нет:

Отправить комментарий