2015-02-15

Վահան Տերյան

Վահան Տերյան(բանաստեղծություններ)



Մենակության մեջգիշերում անքուն,Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղենծփուն —Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծՀիշում եմ նորից օրերըս մեռած,Տխրություններըս անուշ ու անբիծ
Եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքերակնարկներանձայն,
Մի լուսե պատկեր ցնորք աղջկա,
Այն ամենըոր երազ էր միայն,Այն ամենըոր չըկա՜ր ու չըկա՜


---------------------------------------------------------------------


Այսօր եղիր քրոջ պես
 —Անչարմաքուր և գթոտ,
Գրկենք իրար ու նստենք,Նստենք մինչև առավոտ
Այսօր եղիր որպես մայր
 —Բարիքնքուշնրբազգաց,—Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց
Ամոքիր դու իմ ցաված
Սիրտըս սիրով քո անբիծ,—Այն մոռացվա՜ծմոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ

-----------------------------------------------------------------------------

Այստեղ ամեն օր տխրությամբ

Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազումև այն,
Եվ այնոր չըկա՜րև այնոր չըկա՜րԱ՜խգուցե կարբայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռուհեռու է անհաս —Եվ դարձել է սուտթվում է երազ
----------------------------------------------------------------------------

Ես չեմ հիշում


Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու
Գիտեմգիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—Դու անհայտ եսանծանոթ,Դու հեռո՜ւ եսդու հեռո՜ւ

--------------------------------------------------------------

Գարնան Լուսե ամպի նման

Գարնան լուսե ամպի նման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժպիտ իմ հոգուն։
Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։

--------------------------------------------------

Դու չքացել ես

Դու չքացել ես,Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,Բախտը՝ երազ։
Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։
Քաղցր պատրանք էր,Խաբող ժպիտ,Կարոտիս երգն էր
Պայ ծ առ հոգիդ։
Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —Կյանքը՝ հեքիա՛թ է,Աշխարհը՝ սո՛ւտ
--------------------------------------------------------------

Դառն օրերի տառապանքում

Դառն օրերի տառապանքումսրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց. — «եսկըգա՜մ»։
Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ուվհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութհեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ միհեքիաթ

-----------------------------------------------------------

Չկա ոչինչ

Չկա ոչինչոր այնքան
Թովիչ լինիորպես քո
Տխրությունը կուսական
Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ էև տխուր,
Որպես թախծոտ սերը քո
Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահմանիր մաքուր
Հույսն է փռում իմ վրա
---------------------------------------------------------

Այս գիշեր նորից


Այս գիշեր նորից լալիս էր քամին

Իմ դռան առաջիմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։
Մի գարնան հեքիաթքո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութվածսրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։
Չէի տրտնջումոր անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդենդարձել ես երազ,
Անդարձ ու անհասհեռո՜ւ և հեռո՜ւ

-----------------------------------------------------------
  
Գարնան անուշ աղմուկով

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլովփառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր         
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար
--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Վահան Տերյան

Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1910–12 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:
1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան...» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից: 
1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք: 
1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 
1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):
1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը: 
Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «...Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: 

------------------------------------------------------------------------------------------------------------

    

Վահան Տերյան. Նամակ Մարթա Միսկարյանին

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:




«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

  • Մարթա Միսկարյանից 2 նկար:






             Մարթա Միսկարյանը Վահան Տերյանի քույրն էր: 
                                   Մարթա Միսկարյանը և Վահան Տերյանը միասին 
---------------------------------------------------------------------------------------------------------------
Իմ Տերյանը

Որքան շատ եմ կարդում Տերյան, այնքան ավելի շատ եմ սկսում սիրել, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում թե որքան հոգեհարազատ է իմ հոգուն: :)
Ամեն անգամ կարդալիս նրա ստեղծագործություները, ես ապրում եմ այդ տողերը, կարծես հենց իմ կյանքից վերցված լինեն:
Այնքան սեր, զգացմունք կա դրանց մեջ, որ անսիրտ մարդն անգամ կարդալիս, չի կարող անտարբեր մնալ:

Եվ չմոռանամ ասել,որ հիմա մեր կրթահամալիրում, Տերյանական օրեր են սկսվել:
---------------------------------------------------------------------------------------------------
Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։
Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան —
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ,
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։
Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին՝ թվում է դյութող…
Մաշված է կյանքըս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտըս բացել եմ հպարտ,
Նորից ու նորից սիրելու համար։
Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,
Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում…
Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
Զինելու նորից գնդերը ցրիվ,
Մեռած սրտերը կյանքի կոչելու
Եվ բորբոքելու, զայրույթ ու կռիվ…
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողե՛ք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողե՛ք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ, որ կա սե՛ր եւ ցնո՛րք, եւ լա՛ց…


























Комментариев нет:

Отправить комментарий