Ալյումին, Aluminum(Al), 13
Խումբը, պարբերական համակարգը- 13, 3
Ատոմային զանգվածը- 26,982
Ատոմի կառուցվածքը, բաղադրությունը, էլեկտրոնային բանաձևը,Վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը: Ալյումինը IIIA խմբի տարր է: Ատոմի արտաքին էներգիական մակարդակում կա 3 էլեկտրոնև
դրանցից երկուսը զույգված են: Միացություններ առաջացնելիս՝ այդ ատոմը
հիմնական
վիճակից
հեշտությամբ
անցնում
է
գրգռված
վիճակի,
որին
համապատասխանում
են
չզույգված
երեք
էլեկտրոն:
Բնական
ալյումինը
բաղկացած
է
27Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին
էլեկտրական
շերտի
դասավորվածությունն
է
3s2p1։
Գործնականում
բոլոր
միացություններում
օքսիդացման
աստիճանը
+3 է
(եռավալենտ)
և
3 վալենտականություն։
Ալյումինի
նեյտրալ
ատոմի
շառավիղը
0.143 նմ
է,
իսկ
Al3+ իոնինը՝ 0.057 նմ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3
է։
Մոտ
3 անգամ
թեթև
է
երկաթից
և
պղնձից,
սակայն
բավական
ամուր
է։
Ալյումինը
հալվում
է
600 °C ջերմաստիճանում։
Տարածվածությամբ
ալյումինը
մետաղների
մեջ
գրավում
է
առաջին
տեղը
և
կազմում
է
երկրակեղևի
զանգվածի
7 %–ը։
Տարածվածությունը բնության մեջ: Բնության մեջ ալյումինը ամենատարածված մետաղական
տարրն է: Ազատ վիճակում չի հանդիպում: Ալյումին պարունակող հիմնական հանքանյութերն
են՝Բոքսիտ և Կավ:
Բոքսիտ՝Al2O3⋅nH2O
Կավ՝Al2O3⋅2SiO2⋅2H2O
Ֆիզիկական հատկությունները: Ալյումինը թեթև մետաղ է , արծաթափայլ, հալման
ջերմաստիճանը՝ 660℃, եռում է 2450℃ ջերմաստիճանում,
օժտված է մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ: Պլաստիկ է. մետաղական ալյումինից
հեշտությամբ լար է ձգվում և փայլաթիթեղ գլանվում: Հալված ալյումինը լուծում է այլ մետաղներ
և ոչ մետաղներ` թեթև ու կայուն համաձուլվածքներ առաջացնելով:
ρ=2,7գ/սմ³
Քիմիական հատկությունները: Ալյումինը շատ ակտիվ մետաղ է․ մետաղների ակտիվության
շարքում տեղադրված է անմիջապես ալկալիական և հողալկալիական մետաղներից հետո:
Ոչ մետաղների հետ ալյումինը հեշտությամբ է փոխազդում` հատկապես փոշի վիճակում: Ռեակցիան սկսելու համար տաքացում է պահանջվում, բայց հետո ընթանում է արագ` անջատելով մեծ քանակությամբ ջերմություն.
2AI+3Br2=2AIBr3− բրոմիդ
2AI+3S=AI2S3− սուլֆիդ
4AI+3C=AI4C3− կարբիդ
2AI+N2=2AIN− նիտրիդ
Ալյումինի փոշին յոդի հետ փոխազդում է սենյակային ջերմաստիճանում՝ միայն ջրի
առկայությամբ, որը կատալիզատորի դեր է կատարում:
2Al+3I2=2AlI3
Ալյումինն օդում շատ կայուն է և սովորական ջերմաստիճանում փոփոխության չի ենթարկվում,
քանի որ այդ պայմաններում ալյումինի մակերեսը
պատվում
է
շատ
կայուն
օքսիդային
թաղանթով,
որը
պաշտպանում
է
մետաղը
հետագա
օքսիդացումից:
Սակայն
ալյումինի
փոշին
կամ
բարակ
թիթեղը,
մինչև
700℃ տաքացնելիս, այրվում է` արձակելով օքսիդի շիկացած շիթեր:
4AI + 3Օ2 = 2AI2Օ3
Սենյակային ջերմաստիճանում ալյումինը ջրի հետ չի փոխազդում
օքսիդային
շերտի
պատճառով:
Սակայն
այդ
թաղանթը
վերացնելիս
ալյումինը
փոխազդում
է
ջրի
հետ`
հիդրօքսիդ
առաջացնելով.
2AI + 6H2O = 2AI(OH)3 + 3H2↑
Ալյումինը լավ լուծվում է նոսր թթուներում:
Ալյումինի օքսիդը երկդիմի օքսիդ է, ուստի փոխազդում է և՛ թթուների, և՛ հիմքերի հետ.
AI2O 3+ 6HCI = AICI3 + 3H2O
AI2O 3+ 2NaOH = 2NaAIO2 + H2O
Комментариев нет:
Отправить комментарий