Թթվածինն անգույն, անհամ
և անհոտ
գազ է:
Այդ պատճառով
մեր զգայարաններն
այն չեն
ընկալում: Սակայն
թթվածնի բացակայությունը կամ
անբավարարությունը կզգանք
անմիջապես. պարզապես
շնչահեղձ կլինենք:
Երկրի վրա թթվածինն
ամենատարածված քիմիական
տարրերից է
և հանդիպում
է ամենուրեք,
այն կազմում
է օդի,
ջրի, երկրակեղևի,
կենդանի օրգանիզմների,
բույսերի զգալի
մասը: Թթվածինը
մտնում է
մեր սննդամթերքի՝
ածխաջրերի, ճարպերի,
սպիտակուցների բաղադրության
մեջ:
Թթվածինը կարևոր է
հատկապես նրանով,
որ մենք
շնչում ենք
այն: Շնչառությունը Երկրի
կենսոլորտի, կյանքի
գոյատևման ամենակարևոր
նախապայմանն է:
Թթվածինը մթնոլորտում գտնվում
է ազատ
վիճակում (O2) և կազմում
է նրա
հինգերորդ մասը:
Մթնոլորտի վերին
շերտերում թթվածինը
գտնվում է
օզոնի (O3) ձևով, որը
կարևոր նշանակություն ունի
Երկրի վրա
կյանքի պահպանության
խնդրում: Մթնոլորտում
թթվածնի կորուստը՝
օքսիդացման, այրման,
նեխման և
շնչառության պատճառով,
բույսերը վերականգնում
են լուսասինթեզով: Նրանք
նույնպես շնչում
են, սակայն
դա տեղի
է ունենում
օրվա միայն
մութ ժամերին՝
գիշերը:
Թթվածնի հետ նյութերի
փոխազդեցությունը կոչվում
է օքսիդացում:
Օքսիդացման ռեակցիաներ
են այրումը,
շնչառությունը, մետաղների
ժանգոտումը, բույսերի
մնացորդների փտումը
և այլն:
Այրումն ուղեկցվում է
ջերմության և
լույսի անջատմամբ:
Այրվում են
փայտը, ածուխը,
թուղթը, բնական
գազը, նավթը
և այլն:
Կենսաքիմիական շարժընթացներում տեղի
է ունենում
դանդաղ օքսիդացում,
որի ժամանակ
թթվածնի հետ
նյութի փոխազդեցությունն ընթանում
է դանդաղ,
ջերմությունն անջատվում
է աստիճանաբար՝
առանց լույսի
անջատման: Դանդաղ
օքսիդացում են,
օրինակ, խաղողաշաքարի
(գլյուկոզի) օքսիդացումն
օրգանիզմում, բույսերի
մնացորդների փտումը,
շնչառությունը, լուսասինթեզը,
երկաթի ժանգոտումը
խոնավ օդում:
Տեխնիկայում թթվածինը ստանում
են հեղուկ
օդի կոտորակային
թորմամբ և
ջրի էլեկտրոլիզով: