Ջրի քիմիական հատկություններն
են՝ փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ:
1.Ջուրը ամֆոտեր
միացություն է,
ունի դիսոցման
շատ փոքր
աստիճան (10−9)
H2Օ⇌H++ OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++
OH-
2.Փոխազդում է
մետաղների հետ.
·
ակտիվ
մետաղներ (նատրիում,
կալցիում)՝
2Na+2H2O=2NaOH+H2↑
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
·
պակաս
ակտիվ (ցինկ,
երկաթ)՝
Zn+H2O=ZnO+H2↑
3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ
ջուրը չի
փոխազդում։
3.Փոխազդում է
ակտիվ մետաղների
օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է
թթվային օքսիդների
հետ (բացի
SiO2)
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի
ազդեցությամբ քայքայվում
է.
6.Առաջացնում են
բյուրեղահիդրատներ
nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
CuSO4+5H2O=CuSO4
• 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O
Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O
Այն միացությունները, որոնք
ջուր են
միացնում, կարող
են ծառայել
որպես չորացնող
նյութեր գազերի
համար (P2O5,
CaO, BaO խոնավածուծ են)։
7.Ուժեղ տաքացնելիս
փոխազդում է
ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր
ջրային միջավայրում
հիդրոլիզվում են.
Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S
Շատ պինդ նյութեր
ունեն ներքին
կարգավորված դասավորություն։ Երբ
նրանք վերածվում
են հեղուկի,
այդ դասավորությունը խախտվում
է, և
մոլեկուլների միջև
հեռավորությունը մեծանում
է։ Տաքացնելիս
այդ հեռավորությունն ավելի
է մեծանում,
մինչև, ի
վերջո, մոլեկուլներն
այնքան են
հեռանում, որ
նյութը վերածվում
է գազի։
Երբ ջուրը
սառեցվում է
մինչև 4 °C կամ սառը
ջուրը տաքացվում
է մինչև
4 °C նրա մոլեկուլների փոխադարձ
դասավորությունը դառնում
է առավել
խիտ, այնպես
որ նրանք
զբաղեցնում են
ամենափոքր ծավալը։
Այսինքն՝ այդ
ջերմաստիճանում ջուրն
ունի ամենամեծ
խտությունը։
Комментариев нет:
Отправить комментарий