2018-05-19

Գրազը- փոխադրություն

Առաջին տարին նա երաժշտություն էր լսում և նվագում դաշնամուր: Երկրորդ տարում, արդեն չէր լսվում դաշնամուրի ձայնը: Նա արդեն հոգնել էր նվագելուց և գիրք էր կարդում: Այս ամենը տևեց հինգ տարի: Երբ անցավ հինգերորդ տարին, նա նամակ գրեց բանկիրին: Նամակի մեջ գրված էր 6 լեզուներով: Նամակի մեջ իրավաբանը գրել էր, թե կարող է այս նամակը տալ գիտակներին և եթե այս վեց լեզուներով էլ ճիշտ է գրել ուրեմն թող այգու ետնամասում երկու անգամ կրակեն երկինք, իսկ եթե սխալներ կան, թող մեկ անգամ կրակի:
Նա նաև գրել էր նամակում, թե սա իր կյանքի երազանքն է, խնդրում է իրականացնել այն: Բանկիրը այդպես էլ արեց և պարզվեց նամակը գրված է անթերի բոլոր լեզուներով: Նա երկու անգամ երկինք կրակեց: Իրավաբանը այս հինգ տարիներում կարդացել էր 600հատոր: Արդեն տասներորդ տարում կարդում էր ավետարաններ: Երկու տարի անց նա սկսեց ուսումնասիրել` բժշկություն, քիմիա, իսկ գրողներից` Շեքսպիր և Բայրոն: Վերջապես եկավ իրավաբանի դուրս գալու ժամանակը: Բանկիրը մտածեց և հասկացավ, որ ինքն պարտվելու է և եկավ մի որոշման: Այդ որոշմամբ նա պետք է սպաներ բանտարկյալին: Նա հետևեց իր որոշմանը և այդ օրվա գիշերը գնաց, որպեսզի սպանի նրան: Արդեն գիշեր էր: Նա փորձեց թաքուն, կամաց ոտնաթաթերով քայլելով հասնել նրան: Սրտի տրոփյունով վերջապես հասնում է նրան և տեսնում է իրավաբանին քնած և մազերը սպիտակած: Սեղանին մի նամակ էր դրված: Բանկիրը մոտենում է և բացում է: Նամակի մեջ գրված էր, թե իրավաբանը չի ուզում այդ երկու միլիոնը, փոխարենը ստացել էր իմաստություն` կարդալով շատ տարբեր գրողներ: Նա գրել էր նաև, որ հինգ ժամ շուտ դուրս կգա, որպեսզի պարտվի գրազը: Նա այս քալով զրկեց իրենից երկու միլիոնը, որը երազում էր մինչ ընկնելը բանտ: Բանկիրը նվաստացավ և գնաց իր սենյակում նստեց: Առավոտյան` հինգ ժամ շուտ նա իմացավ, որ իրավաբանը փախել է պատուհանից: Նա շտապեց բանտ և տեսավ, որ իրոք փախել է, իսկ նամակը սեղանի վրա է: Բանկիրը նամակը պահեց պահարանը զգուշության համար:

Комментариев нет:

Отправить комментарий