1.Ի՞նչ է դյուցազներգությունը: Դյուցազներգությունն
ուրիշ էլ ի՞նչ բնորոշումներ ունի:
Դյուցազներգությունն իր հիմքում պատմական և առասպելական իրողությունների
համադրություն է:
Դյուցազներգությանը ասում են նաև էպոս: Կան այլ բնորոշումներ
ևս՝ հերոսավեպ, դյուցազնավեպ, ասք, վիպասք, վիպերգ, վիպասանություն:
2. Ո՞րն է հայ ժողովրդական դյուցազներգությունը:
Ե՞րբ է այն ստեղծվել և ո՞ւմ կողմից: Ե՞րբ և ո՞վքեր են առաջինը գրի առել դյուցազներգությունը:
19-րդ դարում նախ բանահավաք Գարեգին Արվանձտյանը, ապա հայագետ
Մանուկ Աբեղյանը գրի առան դյուցազներգության առաջին պատումները: Գարեգին Սրվանձտյանը
այն լսեց Մուշի գավառում և 1874 թվականին հրատարակեց «Սասունցի
Դավիթ կամ Մհերի Դուռը» վերնագրով: Մանուկ Աբեղյանի
գրառումը «Դավիթ և Մհեր» վերնագրով լույս է տեսնում 1889 թվականին: Հետագա տասնամյակների
ընթացքում՝ մինչև 1960 թթ. տարբեր սերնդի բանահավաքները գրի են առել նորանոր պատումներ,
որոնց թիվը հասնում է մոտ 160-ի: Այդ պատումներն առանձին հատորներով լույս են տեսել
1936-2000 թվականներին:
3. Ի՞նչ եք հասկանում
ասացող և պատում ասելով:
Դյուցազներգությունը պատմում
էին ժողովրդական մարդիկ, որոնց ասում են ասացող: Տարբեր ասացողների կողմից պատմվելով՝
դյուցազներգության առանձին ճյուղերը փոխվում են, ստեղծում իրենց տարբերակները: Այդ
առանձին տարբերակներին ասում են պատում:
4. Ի՞նչ վերնագիր
է ստացել համահավաք բնագիրը:
1939 թվականին «Սասնա ծռեր» դյուցազներգության 1000-րդ ամյակի կապակցությամբ մինչ այդ գրիառնված 60 պատումներից
ստեղծվում է համահավաք, միասնական, ամբողջական, բնագիրը՝ «Սասունցի Դավիթ» վերնագրով:
5. Ինչպիսի՞ն են լինում դյուցազներգության հերոսները
Որպես օրենք՝ դյուցազներգությունների
հերոսներն օժտված են լինում գերբնական ուժով:
6.Քանի՞ ճյուղ ունի «Սասնա ծռեր» դյուցազներգությունը:
«Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը բաղկացած է չորս ճյուղից «Սանասար և Բաղդասար», «Մհեր», «Դավիթ», «Փոքր Մհեր»: Սա մեկ տոհմի հերոսների պատմությունն է, ովքեր հաջորդաբար
շարունակում են հայրենաշինության իրենց գործը:
7.Թվարկե՛ք ուրիշ ժողովուրդների դյուցազներգություններ:
Հնդկական- «Մահաբհարատա, «Ռամայանա»
Ասորական- «Գիլգամեշ»
Ֆրանսիական- «Ռոլանդի երգը»
Գերմանական- «Նիբելունգների երգը»
Իսպանական- «Սիդի երգը»
Ֆիննական- «Կալեվալա»
Ռուսական- «Իլյա Մուրոմեց»
Արևելյան- «Քյորօղլի»
Կիրգիզական- «Մանաս»
Комментариев нет:
Отправить комментарий