2017-11-12

ժառանգականություն և փոփոխականություն

Օրգանիզմում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին գիտությունը կոչվում է գետետիկա: • Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները: Չեխ գիտնական Գրեգոր Մենդելը 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մասին մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները:
Ժառանգականություն և փոփոխականություն: Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում՝ իրենց հատկանիշների զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերունդինին փոխանցելու հատկությունը: Այս ամենը իրականանում է բազմացման միջոցով: Սեռական բազմացման դեպքում, ժառանգականույթունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների՝ գամետների միջոցով,իսկ անսեռ բազմացման ժամանակ՝մարմնական ՙՙՙսոմատիկ բջիջների միջոցով:Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները այլ դրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի մոլեկուլիկամ քրսոմի որոշակի հատված է,որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը: Փոփոխականությունը օրգանիզմի՝ իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է:

Комментариев нет:

Отправить комментарий