2017-11-19

Գամետների մաքրության վարկածը

Ըստ այս օրենքի՝ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է տվյալ գենի զույգ ալելներից միայն մեկը։ Այս փաստը, որը Մենդելի ապրած ժամանակաշրջանում հնարավոր չէր ապացուցել անվանում են գամետների մաքրության տեսություն։ Հետագայում այս տեսությունը հաստատվեց ցիտոլոգիական հետազոտությունների շնորհիվ։ Մենդելի կողմից մշակված բոլոր օրինաչափություններց այս օրենքը կրում է ավելի ընդհանուր բնույթ։  Ըստ այս տեսության՝ գամետների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում իրար, այլ մնում են անփոփոխ։ Հիբրիդները պարունակում են և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ գործոններ, բայց հատկանիշի արտահայտումը որոշում է դոմինանտ գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։ Հատկանիշի ճեղքավորումը հիբրիդների առաջին սերնդում Մենդելը բացատրում էր այն փաստով, որ գամետները գենետիկորեն մաքուր են և կրում են երկու ժառանգական գործոններից միայն մեկը։ Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է զույգ ալելային գեներից միայն մեկը։

Նյութը ամբողջական տարբերակով տես՝ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий