2017-11-19

Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտ, գենետիկական երևույթ, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։ Այս երևույթը բացահայտել է ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը: Ըստ Մենդելի, Դոմինանտությունը դա հիբրիդային առանձնյակներում ծնողական ձևերից մեկի արտաքին հատկանիշների գերակշռությունն է։ Մենդելի առաջին օրենքից բխում է, որ առանձնանում են դոմինանտ և ռեցեսիվ ֆենոտիպեր։ Կան դոմինանտության երևույթի տարբեր օրինակներ։ Վառ օրինակ է այն, որ դեղին և կանաչ ոլոռների խաչասերման արդյունքում առաջացած նոր ոլոռը դեղին է։ Այս օրինակում գերակշռող ֆենոտիպը դոմինանտն է և նոր առաջացած ոլոռը դեռք է բերել ծնողական առանձնյակների գենետիկական առանձնահատկությունները անհավասարաչափ։ Ըստ հիբրիդների առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենքի, այն հատկանիշի դրսևորումը կամ այն հատկանիշը, որը քողարկում էհակադիր հատկանիշի դրսևորումը կոչվում է դոմինանտ։ Նրա հակադիր բևեռը, որը ցույց է տալիս արտաքինից անհետացող կամ վերացող հատկանիշների դրսևորումը կոչվեց հակադոմինանտ կամ առավել տարածված անվանումով՝ ռեցեսիվ: Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով (օրինակ՝ A, B, C...)։ Դոմինանտությունը, որը կապված է սեռի հետ տեղի է ունենում այն ժամանակ երբ տվյալ գենի նույն ալելը տվյալ տեսակի արուների մոտ արտահայտվում է որպես դոմինանտ, իսկ էգերի մոտ որպես ռեցեսիվ:
Դոմինանտ

Նյութի ամբողջական տարբերակը տես՝ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий