Հեղինակը այս պատմվածքում
ներկայացնում է բնության անսահման գեղեցկությունը, միևնույն ժամանակ նա քննադատում
է որսորդությունը, որի գնդակից ոչնչանում են շատ կենդանիներ: Այս պատմվածքի հերոս՝,
անտառի թագուհի՝ եղջերուին նա նմանեցնում էր կենդանի մարդու, որը ապրում, վայելում
էր կյանքը իր ձագերի հետ, միևնույն ժամանակ ցավ էր զգում և հառաչում է ինչպես մարդը:
Այս պատմվածքից մենք հասկանում ենք, որ բնությունը նույնպես կենդանի է, նույնպես ունի
զգալու ունակություն: Հեղինակը մանրամասն նկարագրում է եղջերուի ցավը, որը կարոտով
է հիշում անտառում անցկացրած իր ուրախ օրերը: Եղջերուն կարոտում է իր ձագերին, որը
ստիպում է նրան ոտքի կանգնել սակայն սառնասիրտ որսորդի գնդակը այնպես էր մխրճվել նրա
նուրբ մարմնի մեջ, որ արյան լճակ էր կապել նրա տակ և, որ եղնիկը չէր կարողանում ոտքի
կանգնել: Վերը նշված պատմվածքում հեղինակ՝ Հովհաննես Թումանյանը փորձում է մարդկությանը
ներկայացնել այն փաստը, որ կենդանիները նույնպես կարող են կարոտել և ունենալ երազանք,
նույնպես կարող են զգալ և նրանք նույնպես ունեն սիրտ, որը ինչպես մարդունը կարող է
ցավել թե ֆիզիկական թե հոգեկան ցավով:
Պատմվածքի վերջաբանը
և եղնիկի վերջը հեղինակ՝ Հովհաննես Թումանյանը նկարագրեց հետևյալ կերպ՝. <<
Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց և… կրկին
ընկավ
մի
ծանր
ու
անզոր
թառանչով։
Նա
լսեց
իր
թառանչը,
և
այդ
վերջին
ձայնն
էր,
որ
նա
լսեց
այս
աշխարհքում։
>>
Վիրավոր եղնիկի վերջին
հառաչը, հեղինակի խոսքն է ի լուր աշխարհին, որ կենդանին նույնպես ապրելու իրավունք
ունի և որսորդությունը չարիք է:
Комментариев нет:
Отправить комментарий