Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения

2017-05-22

Գործնական քերականություն

1. Կազմի՛ր բարդ բառեր՝ վերջին բաղադրիչը դարձնելով տրված բառերի առաջին արմատը:
Դիտակետ- կետադրություն
Աստիճանացույց- ցուցադրություն
Պատվոգիր- գրասեղան
Գնդակոծել- կոծկել
Գթասիրտ- սրտացավ
Տիրապետություն- պետականապաշտ
Ժպտերես- երեսառած
Հաշվենկատ- նկատառություն
Խոտաբույս- բուսակեր
Նկարազարդ- զարդատուփ
Տնօրեն- օրենսգիրք
Հևասպառ- սպառազեն
Սրբավայր- վայրկյան
2. Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։
-Ուհի վերջածանցով
Սփյուռքահայություն- հայուհի
Բանվորական- բանվորուհի
Երգչախումբ- երգչուհի
Պարագիծ- պարուհի
Ուսուցչապետ- ուսուցչուհի
Նկարչատուն- նկարչուհի
Գեղեցկատես- գեղեցկուհի
Ինքնասպասարկում- սպասուհի
Անթագակիր- թագուհի

2017-05-19

Եթե ձեր խոսքերի մեջ սիրտ կա, սիրտն ինքը շեշտը կդնի…(թարգմանական աշխատանք)

Եթե ձեր խոսքերի մեջ սիրտ կա, սիրտն ինքը շեշտը կդնի, եթե ձեր  ձեռքերը ինչ-որ բան են ուզում արտահայտել, ապա նրանք դա կանեն, ձեզ դրա համար ոչինչ պետք չէ անել։ Եթե ինչ- որ բան հայտնվում է ձեր աչքերում, այն պիտի հայտնվի ինքն իրեն։ Դուք չպետք է դա անեք, հակառակ դեպքում դա կլինի պարզ երեսպաշտություն։
Ապրելը վտանգավոր էռիսկայինդա նշանակում է  չդնել քո և կյանքի միջև բոլոր այդ հիմար պայմանականությունները, հարմարավետությունը, պատիվը։ Թողեք այդ ամենը եւ բացվեք կյանքի առջև։ Անցեք կյանքի միջով՝ չանհանգստանալով ճիշտ ուղու վրա եք, թե՝ ոչ՝ չանհանգստանալով՝  ուր կտանի ձեզ այդ ճամփան։ Ապրե՛ք՝ հետևելով ձեր կյանքին։

Կյանքը գեղեցկություն է, գնահատի՛ր


Կյանքը գեղեցկություն էհիացի՛ր:
Կյանքը երջանկություն էճաշակի՛ր:
Կյանքը երազ էիրագործի՛ր:
Կյանքը մարտահրավեր էդիմագրավի՛ր:
 Կյանքը պարտականություն էկատարի՛ր:
Կյանքը խաղ էխաղա՛Կյանքը թանկ էգուրգուրի՛ր:
Կյանքը հարստություն էպահի՛ր․․․
Ահա այսպես  եմ ցանկանում սկսել միտքս, և ինչու՞ չէ, նաև խորհուրդ տալ բոլորիս գնահատելու ու արժևորելու կյանքի ամեն մի պահը, քանի որ յուրաքանչյուրիս ապրելու ընդամենը մեկ հնարավորություն է տրվում, վաղը գուցե այն չլինի: Կյանքը նմանեցնում եմ մի մեծ ծովի՝ հանդարտ, գեղեցիկ, անսահման, հրաշալի, անկրկնելի, թանկ, փոթորկող, մեղմ, խորը: Մի ծով, որտեղ կան շատ հետաքրքիր վայրեր, պահեր, անսահման գաղտնիքներ, որոնք մենք ցանկանում ենք իմանալ: Բայց ժամանակը անսահման չէ ինչ-որ պահ վերջանում է քո թթվածինը, չես կարողանում տեսնել այն, ինչ ցանկանում ես, բայց ուրախ եղիր, որ անգամ եղել ես այդ ծովում: Այդպիսին է և կյանքըմարդիկ ապրում են՝ փորձելով հասկանալ կյանքի իմաստը, բայց չեն նկատում, որ հենց դա է իմաստը։ Կյանքը անհասկանալի է, անկանխատեսելի, անսպասելի, հրաշալի, կյանքը գեղեցիկ է: Մարդիկ փորձում են փախչել բոլոր փորձություններից, հիասթափություններից, վատ բաներից: Բայց այդ ամենը ունի իր իմաստը, իր նշանակությունը: Կյանքը գեղեցիկ է նաև  իր տխուր և ուրախ պահերով: Մարդիկ ընդամենը պետք է հասկանան մի բան, եթե ծնվել են ուրեմն պետք է պատրաստ լինեն ամեն բանի:

2017-05-03

Սերը մեզ արմատներ է տալիս (թարգմանություն)

Ձեզ մոտ կարող է գումար լինել, դուք կարող եք տուն ունենալ, կարող էք լինել սոցիալապես պաշտպանված, դուք կարող եք բանկային հաշիվ ունենալ։ Դրանից ոչ մեկը ձեզ հիմնավոր բան չի տալու Դրանք միայն փոխարինիչներ են, սիրուց անկախ, աղքատ փոխարինիչներ։ Նման բաները, նույնիսկ, կարող են բերել ավելի շատ մտահոգություններ, քանի որ, երբ դուք ֆիզիկական անվտանգություն ունեք, լինի դա փողի շնորհիվ կամ սոցիալական կարգավիճակի, դուք ունեք բազմաթիվ վախեր․․․վախեր, որ այս բաները  կարող են խլել ձեզնից։ Եվ դուք սկսում եք անհանգստանալ  նրա համար, որ պետք է ունենալ ավելի շատ ու ավելի շատ, քանի որ մտքի, սրտի դժգոհությունը չի ճանաչում սահմաններ... մինչդեռ ամեն ինչի հիմքում ընկած է արմատներ, հիմք ունենալու անհրաժեշտություն։
Սերըահա հող, ուր մարդը պետք է  արմատներ գցի։ Ճիշտ այնպես, ինչպես ծառերը արմատավորված են հողի մեջ, մարդկային էակները արմատավորված են սիրով։ Մեր արմատները անտեսանելի են, և ոչինչ չի օգնի տեսնել... Գումարը միանգամայն տեսանելի է, տունը միանգամայն տեսնում ենք, սոցիալական վիճակը միանգամայն ակնհայտ է: Բայց մեզ, ծառերին անտեսանելի արմատներով, պետք է գտնել ինչ-որ անտեսանելի հողանվանել այն սեր, աստվածայնություն, աղոթք... անտեսանելի, անըմբռնելի, խորհրդավոր մի բան, որ չի կարելի բռնել եւ վերցնելհակառակը՝ պետք է թույլ տալ նրան բռնել  եւ վերցնել, պարուրել  քեզ։