2017-05-19

Եթե ձեր խոսքերի մեջ սիրտ կա, սիրտն ինքը շեշտը կդնի…(թարգմանական աշխատանք)

Եթե ձեր խոսքերի մեջ սիրտ կա, սիրտն ինքը շեշտը կդնի, եթե ձեր  ձեռքերը ինչ-որ բան են ուզում արտահայտել, ապա նրանք դա կանեն, ձեզ դրա համար ոչինչ պետք չէ անել։ Եթե ինչ- որ բան հայտնվում է ձեր աչքերում, այն պիտի հայտնվի ինքն իրեն։ Դուք չպետք է դա անեք, հակառակ դեպքում դա կլինի պարզ երեսպաշտություն։
Ապրելը վտանգավոր էռիսկայինդա նշանակում է  չդնել քո և կյանքի միջև բոլոր այդ հիմար պայմանականությունները, հարմարավետությունը, պատիվը։ Թողեք այդ ամենը եւ բացվեք կյանքի առջև։ Անցեք կյանքի միջով՝ չանհանգստանալով ճիշտ ուղու վրա եք, թե՝ ոչ՝ չանհանգստանալով՝  ուր կտանի ձեզ այդ ճամփան։ Ապրե՛ք՝ հետևելով ձեր կյանքին։

Երբ դուք ինչ-որ բան եք անում, ասենք՝ զբոսնում եք, նստում եք, ուտում եք և նույնիսկ եթե ոչինչ չեք անում, երբ դուք ուղղակի շնչում եքանկաշկանդ հանգստանում եք խոտերի վրա, երբեք մի՛ մոռացեք, որ դուք դիտորդ եք։  Դուք դա կմոռանաքկրկին ու կրկին։ Ձեզ կրկին  կտիրի որևէ  միտքորևէ զգացմունք, սենտիմենտալություն այս ամենը կարող է ձեզ շեղել դիտարկումից։  Վերհիշեք և արագ վերադարձեք ձեր դիտարկումների։
Հետևումը  դա արարք չէ։  Ճիշտ այնպես, ինչպես դուք նայում եք մայրամուտին, կամ   երկնքում ամպերին, կամ մարդկանց ՝ փողոցով անցնելիս, դուք կարող եք հետևել մտքերին և երազներին՝ անկախ նրանից կարևոր են դրանք թե ոչ, առաջնային են, թե երկրորդական՝ հետևել այն ամենին, ինչ կատարվում է։ Եվ դա կլինի միշտ պիկ ժամ։ Բայց դուք ուղղակի հետևեքհեռու մնացեք, չներգրավված։

Комментариев нет:

Отправить комментарий