2017-03-13

Կապույտը, ոսկին և մանուշակագույնը

Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը»«Ոսկին»,«Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբնէ, երբ լուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, որին հաջորդում է արեւի ոսկին՝ առավոտը: Ոսկին իրական աշխարհի լույսն է, որը, սակայն, «խոցում է ասեղի նման»: Սիրո փոխադարձ կապը գտնելու ընթացքում մարում է արեւի ոսկին, եւ իջնում է «Մի տըրտում մշուշ մանուշակագույն»: Մանուշակագույնը «երազում ապրած» գիշերվա վերհուշ է ու նաեւ՝ այրած երազների մոխիր:

Комментариев нет:

Отправить комментарий