2015-12-13

Հոլովում, գոյականի հոլովները

Բառերը նախադասության անդամ դառնալու համար հաճախ ենթարկվում են ձևափոխությունների:օրինակ՝ անտառ,անտառը,անտառի,անտառին, անտառից,անտառով,անտառում:Գոյականների այնպիսի ձևափոխությունը որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ,կոչվում է հոլովում:Հոլովման ժամանակ բառի ստացած որոշ ձևերը կոչվում են հոլովներ:Վերևի նախադասություններում անտառ բառը հոլովել է անտառ,անտառը,անտառի,անտառին,անտառից,անտառով,անտառում  Սրանք անտառ բառի հոլովաձևերն են:Գոյականներից բացի հոլովվել կարող են նաև դերանունները:Մյուս խոսքի մասերը կարող են  հոլովվել գոյականաբար գործածվելիս:
Հայերենն ունի 7 հոլով
·         Ուղղական
·         Սեռական
·         Տրական
·         Հայցական
·         Բացառական
·         Գործիական
·         Ներգոյական


Ուղղական հոլով

Ուղղական հոլովն բառի ուղիղ ձևն է:Որոշյալ առման դեպքում ուղղական հոլովն ստանում է որոշիչ հոդ ը կամ ն: Օրինակ՝.
Քար-քարը
Ձի-ձին
Տուն-տունը
Քույր-քույրը
Օր-օրը
Գարուն-գարունը
Եվ այլն…

Ինչպես տեսնում ենք բաղաձայնով վերջացող բառերին ավելանում է ը հոդը իսկ ձայնավորով վերջացող բառերին ն հոդը:
Ուղղական հոլովով դրված բառերը հիմնականում գործածվում են որպես՝
Ենթակա
Գետը լեռներից շառաչով գալիս և անց է կենում դաշտերի միջով:Այս նախադասության մեջ գետը ենթական է:
Ստորոգելի
Դա մի լեռնային գետ է:
Ուղղական հոլովով դրված բառերը հիմնականում գործածվում են որպես՝
Կոչական.
Վահան Տերյան,ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,թող լուռ փռվի հիմա իմ դեմ անյույս երեկո:Վահան Տերյան կոչականը դրված է ուղղական հոլովով;Ուղղական հոլովով դրված բառերը կարող են գործածվել նաև որպես գոյականի լրացում
Գոյականի լրացում օրինակ՝
Բժիշկ Արշակն այդ օրն ուշացել էր:
Բժիշկ բառը լրացնում է Արշակ գոյականին,նախադասության մեջ դարձել է գոյականի լրացում,այն դրված է ուղղական հոլովով:
Սեռական հոլով

Սեռական հոլովը կազմում է 2 եղանակով.
1.ուղղականին վերջավորություններ ավելացնելով(արտաքին հոլովում.)
Օրինակ՝ քար +ի,ձի+ու,քույր-քր+ոջ,օր+վա,գարուն-գարն+ան:
2.բառի արմատին հնչյունները փոփոխելով(Ներքին հոլովում).
Տուն-տան(ու>ա),հայր-հոր(այ>ո)
Արտաքին հոլովման ժամանակ սեռական հոլովն ստանում է –ի,-ու,-ան,-ոջ,-վա,-ց վերջավորությունները. Օրինակ աշխարհ աշխարհի աշխարհ բառի սեռականը կազմվել է ի վերջավորությամբ:Ներքին հոլովման դեպքում փոխվում է բառի վերջին վանկի ձայնավորը կամ երկհնչյունը.այ>օ(ո)օրինակ՝.
Մայր-մոր
Հայր-հոր
Եղբայր-եղբոր
Եվ այլն….
Ինչպես տեսնում ենք բերված օրինակներում սեռական հոլովը կազմվում է բառի արմատի հնչյունները փոփոխելով:Սեռական հոլովի կազմության քրեականական մասնիկները կոչվում են հոլովչիներ.
Ի,ու,ան,ոջ,վա,ց,ա,ո:բերված օրինակների միջոցով մենք արդեն տեսանք,որ Ի,ու,ան,ոջ,վա,ց հոլովիչները ձևավորում են արտաքին հոլովումներ իսկ ա,ո հոլովիչները ներքին հոլովումներ:Սեռականից բացի հոլովիչները պահպանվում են նաև այլ հոլովներում.
Դրանցով որոշվում է գոյականի հոլովման տեսակը.
Օրինակ՝
Քարը-քարի-քարին-քարից…
Ինչպես տեսնում ենք ի հոլովիչը պահպանվել է տարբեր հոլովաձևերում նշանակում է քար բառը պատկանում է ի հոլովման կամ ձին-ձիու-ձիուն-ձիուց…
             Այս բառի մեջ տարբեր հոլովաձևերում պահպանվել է ու հոլովիչը նշանակում է ձի բառը պատկանում է ու հոլովմանը:
Օրը-օրվա-օրվան-օրվանից
Օրը բառը պատկանում է վա հոլովման որովհոտև վա հոլովիչը պահպանվել է տարբեր հոլովաձևերում:
Հայրը-հոր-հորը-հորից-հորով…
Հայրը բառը պատկանում է ո հոլովման որովհետև տարբեր հոլովներում պահպանվել է ո հոլովիչը:Բերված օրինակներում նաև տեսնում ենք որ ի,ու,վա հոլ հոլովումները արտաքին հոլովումներ են ո հոլովումը ներքին հոլովում է :
Սեռական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:Սեռական հոլովը հիմնականում արտահայտվում է պատկանելության մեջ գործածվում է որպես գոյականի լրացում.օրինակ
Արագածի,Արարատի
Հայացքի դեմ սգավոր,
Սև տուֆակերտ մի պալատի
Տրտմահանդես դահլիճում
Պառկած է նա
Որպես անթագ,բայց հիրավի թագավոր…

Արարատի,Արագածի,պալատի բառերը դրված են սեռական հոլովով և նախադասության մեջ դարձել է գոյականի լրացում :.......

Աղբյուրը դիտեք այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий