Արտաշեսը ամբողջացնելով երկրի սահմանները՝ անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա Հայաստանում իրականացրեց հողային և վարչական բարեփոխումներ: Երկրի գավառների, նահանգների սահմանները հստակ նշես: Մեծ Հայքը բաժանեց15 աշխարհների և 120 գավառների: Գավառների և նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց՝ համապատասխան արձանագրություններով: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ՝ նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ 4 բդեշխությունները՝ այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին, ամրացրեց ու առավել մարտունակ դարձրեց հայոց բանակը: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը:
Հողային բարեփոխումներ
Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին գրել է. Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմծակ հող չէր մնացել՝ ոչ՛ լեռնային և ոչ՛ դաշտային, այնքան էր շենացել երկիրը:
Այս միջոցառումների շնորհիվ Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի զորեղ պետություններից մեկը՝ ընդունակ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի: Այնքան հզոր ու ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա հարձակվորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը՝ իր մոտ ապաստանելով պունիկյան 2-րդ պատերազմից հետո իր մոտ փախած Կարթագենի զորավար Հաննիբալին: