2017-11-23

Ընտրություններ

Ընտրությունները ժամանակակից հասարակության կյանքում մեծ դեր ունեն, նրանք են այսօր հանդիսանում քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևոր մեխանիզմը։ Ընտրություններն են միակ օրինական ճանապարհը իշխանության ձևավորման, և ժողովրդին մասնակից են դարձնում տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների իրավունքի հիման վրա:
 Մինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք։ Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից։Քաղաքացին ընտրելու իրավունքն է ստանում միայն 18 տարին լրանալուց հետո։ Ընտրության  սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիները իրենց քաղաքական կամքը արտահայտում են ուղղակի կերպով՝ մասնակցելով ընտրական գործընթացին և ընտրելով այս կամ այն թեկնածուին։ Ընտրությունները լավ են նրանով, որ հնարավորություն է տալիս ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անձի՝ իբրև առաջնորդԳաղտնիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին ընտրություն կատարելիս չպետք է կաշկանդված լինի որևէ հանգամանքով և նրա ընտրության համար պետք է ապահովված լինեն գաղտնիության բոլոր պայմանները։ Հավասարության սկզբունքը ենթադրում է, որ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից՝ յուրաքանչյուր ընտրող օժտված է հավասար ընտրական ձայնի իրավունքով, որի դեպքում գործում է "1 ընտրող 1 ձայն" բանաձևը։ ընտրությունները պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրության, այնպես էլ մեր ընդհանուր հայրենիքի հզորացմանը:

-Իմ կարծիքով լավ է որ մեր իրավունքները սահմանափակված չեն և յուրաքանչյուր ոք բացառությամբ ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում տատիժը կրող քաղաքացիները, անչափահասները, և անգործունակ ճանաչվածները իրավունք ունեն ընտրելու իր իսկ ազգի այսպես ասած առաջնորդին: Կցանկանայի, որ ընտրությունները լինեին արդար և դեմ եմ ընտրակաշառք վերցնելուն և ձայնը վաճառելուն:

Մարդու արժանապատվությունն ազատ ընտրության մեջ է:
                                                                                                            Մաքս Ֆրիշ

Комментариев нет:

Отправить комментарий