Առաջին օգնություն
Այդ տեղեկություններն են.
— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության
հերթապահը
թելադրի
տուժածին
օգնություն
ցուցաբերելու
ձեր
հետագա
քայլերը`
մինչեւ
մասնագիտական
օգնության
խմբի
ժամանումը:
— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք
բոլոր
թվարկված
մասնագիտական
ծառայությունների
համարները
եւ
պահեք
որեւէ
երեւացող
տեղում,
օրինակ`
հեռախոսի
կողքին:
Եթե
տանը
կան
երեխաներ,
ապա
ցանկալի
է
սովորեցնել
նրանց,
թե
տարբեր
իրավիճակներում
ուր
եւ
ինչպես
է
պետք
ահազանգել:
Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք
գնահատել
իրավիճակը,
ճիշտ
կողմնորոշվել
եւ
անհրաժեշտության
դեպքում
անմիջապես
ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի
եւ
պատահարի
վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք
ներկաներից
որեւէ
մեկին
ահազանգել:
Մի՜
թողեք
տուժածին
մենակ,
մնացեք
նրա
կողքին
եւ
հսկեք
նրա
վիճակը:
Ինքներդ
գնացեք
ահազանգելու
միայն
ծայրահեղ
դեպքում,
երբ
ձեզանից
բացի
ոչ
ոք
չի
կարող
դա
անել:
Այդ
դեպքում
արագ
գտեք
մոտակա
հեռախոսը,
ահազանգեք
եւ
շտապ
վերադարձեք
տուժածի
մոտ:
Վերադառնալուն
պես
վերստուգեք
նրա
վիճակը
եւ
հարկ
եղած
դեպքում
ցուցաբերեք
անհրաժեշտ
օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել
շտապօգնության
հերթապահին:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա
եւ
ձեզ
տեղյակ
պահի
շտապօգնության
հերթապահի
հետ
ունեցած
խոսակցության
մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ`
երբ
տուժածն
անհարմար
է
զգում
ստեղծված
իրավիճակում
եւ
ինքն
է
խնդրում
չահազանգել:
Մեկ
այլ
դեպքում
դժվար
է
կողմնորոշվել`
արդյոք
տուժածի
վիճակն
այնքան
ծանր
է,
որ
անհրաժեշտ
է
մասնագիտական
օգնություն:
Հետագա
գլուխներում
դուք
կծանոթանաք,
թե
որ
դեպքերում
է
պետք
ահազանգել
շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04
Комментариев нет:
Отправить комментарий