Մի առավոտ ես սովորականի պես արթնացա, հագնվեցի ու գնացի դպրոց: Հայոց լեզվի դասի ընթացքում մեզ տեղեկացրին, որ մյուս օրը սպասվում է ուղևորություն դեպի Գառնի-Գեղարդ․ ինձ մոտ տագնապ էր և անհամբեր վիճակ, թե երբ եմ զանգահարելու մայրիկիս ու ստանալու համաձայնությունը, որ ես էլ գնամ։ Դասի ընթացքում սովորականի պես մենք ցույց էինք տալիս իմ շատ սիրելի ընկեր Լիլիթին մեր աշխատանքները, բայց գլխումս ավելի շատ պտտվում էր Գառնի-Գեղարդ գնալու միտքը։ Դասի ավարտից հետո ես ու ընկերուհիս՝ Քրիստինան, ոգևորված խոսում էինք դեպի Գառնի-Գեղարդ մեր այցի մասին ու այդպես մտածելով էլ անցկացրինք 3-4 դաս։ Այնքան անհամբեր էինք, որ նույնիսկ երգի դասին որոշեցինք նորից զրուցել ընկեր Լիլիթի հետ՝ նախապես թույլտվություն ստանալով դասից։ Խոսեցինք ուսումնական ճամբարում մեր խմբի նախատեսած ճամփորդությունների մասին ու ընկեր Լիլիից ճշտեցինք Գառնիի ճամփորդության մանրամասները՝ ի՞նչ հագնենք, որքա՞ն գումար բերենք և այլն։ Մեր այցը ևս հաստատվեց, ես ու Քրիստինան ուրախացանք (ուխխխխ ինչ լավա, ջա՜ն), ընկեր Լիլիթն էլ ուրախացավ, որ իմացավ միանալու ենք խմբին։
Դպրոցից դուրս գալիս, լավ անկեղծ ասեմ,
ես ու Քրիստինան խոսում էինք ընկեր Լիլիթի մասին․

-Ճիշտ ես,մեր շատ բարի ու միակ դասատուն, ով ուրախացավ, երբ իմացավ, որ մենք նույնպես ներկա կգտնվենք Գառնի-Գեղարդում…
-Սյուզ, կցանկանայի՞ր, որ ընկեր Լիլիթը մեր հարազատ քույրը լիներ։
-Հաաա, իհարկե, ու կցանկանայի, որ մենք ընկեր Լիլիթի հետ մի տան մեջ ապրեինք․ պատկերացնում եմ՝ ինչ ուրախ կանցներ, դե առավոտյան էլ կգայինք դասի…
-Լավ, Սյուզ երթուղայինս եկավ, ես գնացի։
-Պակա։
Ես արագ սլացա տուն, նստեցի համակարգչի դիմաց ու մայրիկիս հետ էի զրուցում ու համոզում, որ գնամ ճամփորդության։
-Լաաավ, լավ, կգնաս բայց հիմա դասերդ արա,-ասաց մայրիկս։
-Լավ, շնորհակալություն, մամ ջան։
Ես համակարգչի առաջ նստած դասերս էի անում, երբ ավարտեցի, միացրի հեռուստացույցը, ինչպես միշտ միայն հնդկական սերալներն են, ստիպված նայեցի «Կնոջ ուժը», հետո անընդհատ թերթում էի ալիքները՝ հուսալով մի հետաքրքիր հաղորդում նայել, բայց նորից հնդկականը․․․այս անգամ էլ « Թռիչք»՝ հայերիս հայտնի դարձած « Չակորը» նայեցի:
-Դե, գումարը տուր, մա՛մ։
-Ի՞նչ գումար։
-Ի՜, մամ, մոռացա՞ր, Գառն… (ես դեռ չէի հասցրել ասել Գեղադ, երբ մայրիկս արձագանքեց)․
-Հաա, սպասի գոնե, ներս գամ, հանգստանամ նոր…
-ok։
Նա պայուսակը բացեց ու տվեց ինձ ճամփորդության գումարը․
-Վերցրու՛, պրծա՞ քեզանից։
-ըհը․․
Ապա գնացի, ամբողջ պայուսակիս պարունակությունը դատարկեցի սեղանին,դասավորեցի, պայուսակիս մեջ դրեցի բատմիտոնն իր վալանով, գնդակը, դարակներս քանդեցի, հերթով փորձեցի, թե որ գլխարկն եմ դնելու, այսպես պատրաստվեցի ու գնացի «քնելու»․․․
Քնելու՞, ի՞նչ քնել, սկսվեց գիշերային մոնոլոգս
22:28-Շուտ քնեմ, որ օրը շուտ անցնի, վաղը գնամ։
23:32- Ուխխխխ, վաղը գնում եմ։
23:40-Կխաղանք, կպարենք։
23:53-Լավ, քնեմ, որ շուտ անցնի գիշերը …
00:00-աաաաա, գնալու եմ բատմիտոն խաղամ։
00:11-Տեսնես երեխեքը գնդակ կբերե՞ն, գոնե վոլեյբոլ խաղանք։
00:20-Վոյելբոլ, ինչ հետաքրքիր անուն է, տեսնես ո՞վ է հնարել այդ անունը։
00:26-Տեսնես մաման կհիշի՞ բլուզս արդուկի։
00:33-Բայց ի՞նչ կարելի է գնել խանութից ուտելու։
00:40 -Պատկերացնում եմ՝ սենց երեխեքով ընկեր Լիլիթի հետ վազվզում ենք խոտերի մեջ, խաղում ենք….
00:56 -Լավ քնեմ, որ շուտ անցնի։
«Ամենաառաջինը՝ նրա արտաքինին իսկապես ընտելանում եմ: Սկզբում, մի երկու օր սարսափում էի, որ ոչ մի անգամ չեմ կարողանա վարժվել դրան: Բայց արդեն մի շաբաթ հետո զգացի, որ չէ, էնքան էլ սարսափելի չէ․․.»․ 01:01- Ես կարդում էի «Հրաշքը» գիրքը։
05:41 – Ուխխխ, Գառնի ենք գնալու։
05:42-Լավ, քնեմ, էս խի՞ արթնացա է․․․
-……………………………06:56։
-Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, մեր հին սազի ողբանվագ, լացակումաց լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում, սիրում եմ …… էէէէ , խի՞ չեմ քնում։
-Վա՜խ, լույսը բացվեց։
Ես արթնացա, հագնվեցի, Քրիստինան զանգահարեց…
-Սյուզ արթնացե՞լ ես,-ասում է ընկերուհիս՝ չիմանալով, որ արթնանալու համար նախ պետք է քնեի․․․


Երբ արդեն վերադառնում էինք, ճանապարհին երեխաները խնդրում էին վարորդին կանգնել, որ խաղանք խոտերի մեջ․ զգացին, որ ոչ ոք իրենց չի լսում, դիմեցին մեր շատ սիրելի ընկեր Լիլիթին, ով սուսիկ-փուսիկ, քնքուշ վեր կացավ, խնդրեց վարորդին մի փոքր կանգ առնել․․․երբ կանգնեց վարորդը, բոլորը ուրախ դուրս նետվեցին՝ խաղալու կանաչ խոտերի մեջ։
Վարորդը խորամանկ քայլի դիմեց․փակեց դռներն ու շարժվեց՝ կատակելով դրսում վազվզող երեխաների հետ։ Այսպես ուրախ ետ վերադարձանք Երևան՝ մեր սիրելի երգերով ու պարերով ու հասանք հարազատ տուն….Այսպես էլ անցավ մեր զվարճալի օրը, հոյակապ էր․․․
Комментариев нет:
Отправить комментарий