Մերգելյան ինստիտուտը սկզբում չգիտեի ինչ տեղ է, չցանկանալով, բայց գնացի նստեցի երթուղի և ճամբարի մեր խմբի հետ ուղևորվեցինք ինստիտուտ, որտեղ պատրաստում էին Հայկական «Արմթաբ» պլանշետները և հեռախոսները: Երբ տեղ հասանք մուտքի մոտ մի մարդ ասաց, որ հեռախոսով ներս մտնելն արգելվում է: Ինչո՞ւ, հարց ծագեց ինձ մոտ, պարզվեց, որ ապահովության համար է, որպեսզի ոչ մի գաղտնի տեղեկություն դուրս չգա այդ տարածքից: Ապա մենք ծանոթացանք աշխատակիցների հետ և գնացինք դեպի հանդերձարան, հագանք աշխատողների համար նախատեսված շապիկներ և գլխարկներ: Երբ դուրս եկանք հանդերձարանից, «Արմթաբ» լոգոյի կողքին նկարվեցինք և գնացինք առաջ: Աշխատասենյակում մենք նստեցինք , մեզ տվեցին երկաթյա թևնոցներ, որպեսզի մեզանից էներգիա չվերցնի, ապա մեզ մոտեցան աշխատակիցները և բացատրեցին, թե ինչ պետք է անենք: Նրանց օգնությամբ մենք երկու պլանշետ պատրաստեցինք, ապա մեր ձեռքով պատրաստած պլանշետները դրեցինք լազերի տակ: Լազերը պլանշետների վրա փորագրեց նրանց ընկերության տարբերանշանը՝ «Արմթաբ», ավարտելուց հետո մենք այն փաթեթավորեցինք՝ տեղադրելով մի ինչ-որ սարքի մեջ, որը ամրացնում էր նրա վրայի դրված ցելոֆանը: Մենք վերցրինք տաք-տաք պլանշետները, իսկ աշխատակիցները մեզ ներկայացրին իրենց աշխատակարգը: Շատ զարմացա, երբ իմացա, որ նրանք կարտոֆիլի կեղևից տոպրակ են փորձում ստանալ: Ապա դրեցինք ակնոցներ, որոնք մեզ խաբելով՝ հավատացում էին, որ մենք գտնվում ենք մոլորակից դորս, որտեղ տեսանք մեր մոլորակը, արևը կարծես թե իրական լիներ: Վերջում լսարանում էլեկտրոնային գրատախտակի վրա մենք տեսանք նրանց գովազդները, ստացանք անակնկալ նվերներ՝ «Արմթաբ» ընկերության կողմից պատրաստված ականջակալներ, ի դեպ, այն ավելի լավն է, քան խանութից գնված ականջակալները: Հետո մենք վերցրինք դպրոցի բնագիտատեխնիկական մրցույթի համար պատրաստած մեր նվերները՝ պլանշետները, գնացինք հանդերձարան, հագանք վերարկուները, վերցրինք մեր հեռախոսները և ուղևորվեցինք դպրոց: Երբ հասանք, բոլորին պատմեցինք դեպի Մերգելյան ինստիտուտ կատարած մեր հիանալի ճամփորդության մասին, իսկ տպավորությունների մասին կիսվեցինք մեր բլոգներում…
Страницы
- Աշխարհագրություն
- Առողջագիտություն
- Ամանոր
- Արվեստ
- Կենսաբանություն/Անատոմիա
- Եղիշե Չարենց
- Ստեղծագործում եմ
- Իմ Նկարները
- Ես կարողանում եմ
- Իմ գրադարանը
- Իրավունք 9
- Կերպարվեստ
- Հովհաննես Թումանյան
- Հայոց լեզու 9
- Գրականություն 9
- Հանրահաշիվ
- Երկրաչափություն
- Մամա
- Պատմություն 9
- Русский язык
- Վահան Տերյան
- English
- Ֆիզիկա
- Քիմիա
- Ձմեռային ուս.ճամբար 2017
- Ամառային ուս.ճամբար 2017
- Մի քիչ երգ...
2017-01-28
Ճամբարային պատում այց Մերգելյան ինստիտուտ
Մերգելյան ինստիտուտը սկզբում չգիտեի ինչ տեղ է, չցանկանալով, բայց գնացի նստեցի երթուղի և ճամբարի մեր խմբի հետ ուղևորվեցինք ինստիտուտ, որտեղ պատրաստում էին Հայկական «Արմթաբ» պլանշետները և հեռախոսները: Երբ տեղ հասանք մուտքի մոտ մի մարդ ասաց, որ հեռախոսով ներս մտնելն արգելվում է: Ինչո՞ւ, հարց ծագեց ինձ մոտ, պարզվեց, որ ապահովության համար է, որպեսզի ոչ մի գաղտնի տեղեկություն դուրս չգա այդ տարածքից: Ապա մենք ծանոթացանք աշխատակիցների հետ և գնացինք դեպի հանդերձարան, հագանք աշխատողների համար նախատեսված շապիկներ և գլխարկներ: Երբ դուրս եկանք հանդերձարանից, «Արմթաբ» լոգոյի կողքին նկարվեցինք և գնացինք առաջ: Աշխատասենյակում մենք նստեցինք , մեզ տվեցին երկաթյա թևնոցներ, որպեսզի մեզանից էներգիա չվերցնի, ապա մեզ մոտեցան աշխատակիցները և բացատրեցին, թե ինչ պետք է անենք: Նրանց օգնությամբ մենք երկու պլանշետ պատրաստեցինք, ապա մեր ձեռքով պատրաստած պլանշետները դրեցինք լազերի տակ: Լազերը պլանշետների վրա փորագրեց նրանց ընկերության տարբերանշանը՝ «Արմթաբ», ավարտելուց հետո մենք այն փաթեթավորեցինք՝ տեղադրելով մի ինչ-որ սարքի մեջ, որը ամրացնում էր նրա վրայի դրված ցելոֆանը: Մենք վերցրինք տաք-տաք պլանշետները, իսկ աշխատակիցները մեզ ներկայացրին իրենց աշխատակարգը: Շատ զարմացա, երբ իմացա, որ նրանք կարտոֆիլի կեղևից տոպրակ են փորձում ստանալ: Ապա դրեցինք ակնոցներ, որոնք մեզ խաբելով՝ հավատացում էին, որ մենք գտնվում ենք մոլորակից դորս, որտեղ տեսանք մեր մոլորակը, արևը կարծես թե իրական լիներ: Վերջում լսարանում էլեկտրոնային գրատախտակի վրա մենք տեսանք նրանց գովազդները, ստացանք անակնկալ նվերներ՝ «Արմթաբ» ընկերության կողմից պատրաստված ականջակալներ, ի դեպ, այն ավելի լավն է, քան խանութից գնված ականջակալները: Հետո մենք վերցրինք դպրոցի բնագիտատեխնիկական մրցույթի համար պատրաստած մեր նվերները՝ պլանշետները, գնացինք հանդերձարան, հագանք վերարկուները, վերցրինք մեր հեռախոսները և ուղևորվեցինք դպրոց: Երբ հասանք, բոլորին պատմեցինք դեպի Մերգելյան ինստիտուտ կատարած մեր հիանալի ճամփորդության մասին, իսկ տպավորությունների մասին կիսվեցինք մեր բլոգներում…
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий