Հասարակության
մեջ շատ տարածված է նեղացնելը մարդուն, բայց ամենաշատը տղաների մեջ է տարածված
նեղացնելը աղջիկներին: Ես կարծում եմ, որ չի կարելի նեղացնել մարդկանց մանավանդ
թույլ սեռին այսինքն մեզ, աղջիկներիս:Ես քաջ տեղյակ եմ, որ այն արական սեռի
ներկայացուցիչը ով ձեռք է բարձրացնում իգական սեռի վրա, նա հավերժ տապալում է իր
տղամարդկությունը: Ես մի բան կարող եմ ասել այդ անսիրտ մարդկանց ով նեղացնում է
իրենից տարբերվող մարդուն իրեն լավ զգալու կամ հաճույք ստանալու համար, դուք սխալ
եք վարվում, որովհետև հնարավոր է մի օր էլ դուք հայտնվեք այն մարդու իրավիճակում
ում ցավեցնում եք ձեր դատարկ խոսքերով և կզղջաք երբ զգաք նույն ցավը, որը-որ
զգացել է ձեր այսպես ասաց տափակ խոսքերի զոհը:
-Մարդիկ,
հասկացեք եթե որևիցե մեկը ձեզնից տարբերվում է ապա դա չի նշանակում, որ պետք է
նեղացնել նրան:Ես ականատես եմ եղել այն տեսարաններին որտեղ մի տղա նեղացնում է
հիվանդ երեխայի իսկ այդ երեխան տխուր աչքերով նայում էր նրանց, իսկ հիմա մի հարց բոլորին
մանավանդ տղաներին ինչու, ինչու եք ցավեցնում ձեզնից տարբերվողին:Շատ հետաքրքիր
մարդիկ էլ կան այս աշխարհում ովքեր նեղացնում,ցավացնում են աղջիկներին,բայց վերջում
գնում և սեր խոստովանում, դե պետք չէ նեղացնել այն մարդուն ում սիրում եք և պետք
չէ նեղացնել նրա համար որ դիմացինդ չիմանա քո զգացմունքների մասին, նեխացնելով
կվնասեք դիմացինի կյանքը, սիրեք իրար, հարգեք և մի վիրավորեք դիմացինին այսպես
ճիշտ կլինի:
-Մի այսպիսի
խոսք կա <<Մի վարվեք այնպես, ինչպես չէք ուզում վարվեն ՁԵԶ հետ>>:
ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵՔ J
Комментариев нет:
Отправить комментарий