2015-09-02

Հայոց լեզու

Ավետիք Իսահակյան (կենսագրություն)


30/10/1875 Ալեքսանդրապոլ - 17/10/1957 Երևան, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943-ից), ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946):

Իսահակյանի մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքում:
1889-1892թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում:
1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր:

1895թ. վերադարձել է հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում:
1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում:










1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր›› խորագրով (‹‹Իմ փերին››, ‹‹Ծաղիկ էի նորաբողբոջ››, ‹‹Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր››, ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ››...): Այս գիրքը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրա լեգենդն ու առասպելը, երազն ու սերը իրենց բացառիկ դրսևորումը գտան ‹‹Ալագյազի մանիներ›› պոեմում (1895-1917): 1898թ. Իսահակյանը նորից է ձերբակալվել և աքսորվել Օդեսա:



















Աքսորից հետո` 1899թ., Իսահակյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությանը և դարձել Ալեքսանդրապոլի ‹‹Քարի›› կուսակցության անդամ: Հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրված բանաստեղծությունները, որոնք, 1899թվականից սկսած, տպագրվում էին ‹‹Դրոշակ›› ամսագրում, Իսահակյանը ստորագրում էր ‹‹Հայ-Գուսան›› կեղծանունով: 1908թ. ‹‹դաշնակցության գործով››, ի թիվս 160 հայ առաջադեմ մտավորականների (նրանց թվում էր նաև Հովհ. Թումանյանը), Իսահակյանը ձերբակալվել է և կես տարի Մետեխի բանտում մնալուց հետո ազատվել խոշոր դրամական գրավականով:
1909-1910թթ. Իսահակյանը գրել է իր հռչակավոր ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմը, որի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի:

1911թ., քաղաքական հետապնդումից խուսափելով, Իսահակյանը հեռացել է հայրենիքից, վերադարձի դեպքում կարող էր նորից ձերբակալվել: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել ‹‹Ուստա Կարո››անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): Այս վեպը նոր շրջանի հայ արձակի ամենահետաքրքիր ու բարդ երևույթներից է: Ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում նա աշխատել է այս վեպի վրա, և տարիների ընթացում կատարված գրառումներում խտացված են բանաստեղծի անհանգիստ սրտի տագնապներն ու խոհերը իր ժողովրդի ճակատագրի շուրջ:











1915թ. Թուրքիայի կողմից իրագործված` հայոց Մեծ եղեռնի ողբերգությունը Իսահակյանը պետք է պատկերեր իր‹‹Սպիտակ գրքում››, որի մի զգալի հատվածը տեղ է գտել‹‹Հիշատակարանի›› գրառումներում: Եղեռնի ծանր զգացողությունների արդյունք են նրա ‹‹Ձյունն է եկել, ծածկել հիմա››‹‹Հայաստանին››‹‹Ահա նորեն եկավ գարուն›› բանաստեղծությունները: Իսահակյանը Հայկական հարցի լուծման ջերմ պաշտպաններից էր: 

Աշխարհընկալման Իսահակյանի հայեցակարգը` խոհերը հայրենիքի, մարդկային կեցության, սիրո, ժամանակի-տարածության, տիեզերքի անհունության, իրենց անդրադարձն են գտել նրա բազմաժանր ստեղծագործություններում. ‹‹Իմ սիրտն այնտեղ է››, 1906, ‹‹Անհուն վրեժի և ատելության››, 1908, ‹‹Անանդան և մահը››, 1908, ‹‹Հավերժական սերը››, 1914, ‹‹Լիլիթ››, 1921, ‹‹Սասմա Մհեր››, 1922, ‹‹Սաադիի վերջին գարունը››, 1923, ‹‹Մի մրահոն աղջիկ տեսա››, 1925, ‹‹Ռավեննայում››, 1926,‹‹Համբերանքի չիբուխը››, 1928... 



Երկար տարիներ բանաստեղծը դեգերել է օտար երկրներում. ապրել է Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում:
Արտասահմանում եղել է ‹‹Գերմանահայկական ընկերության›› անդամ, ինչպես նաև ՀՕԿ-ի փոխնախագահ:
1936թ. Ավ. Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Հայաստան:
Վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: Հայտնի են Իսահակյանի արձանները Երևանում (քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1965), Գյումրիում (ՍՍՀմ պետական մրցանակ, 1977, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան):
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:

Մայր Թերեզա ինձ դուր եկած մտքերը

Ընտանիք կազմելու համար՝ բավական է սիրել: Իսկ այն պահպանելու համար, պետք է սովորել համբերել և ներել:

Թող բոլոր նրանք, ովքեր գալիս են քեզ մոտ՝ գնան, դառնալով ավելի երջանիկ և ավելի լավը:

Ամենակարևոր դեղը՝ դա քնքուշ սերն է և հոգատարությունը:

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք հաղթահարելով դրանք՝ ավելի ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք:

Տարածեք սերը ամենուրեք, որտեղ էլ որ գտնվեք: Եվ ամենաառաջինը սեր տարածեք սեփական ընտանիքում:

Մայր Թերեզա(Կենսագրություն)

Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան (իսկական անունը՝ Ագնես Գոնդժա) ծնվել է 1910թ. օգոստոսի 27-ին մակեդոնական Սկոպե քաղաքում: Տասնութ տարեկան հասակում մեկնել է Իռլանդիա, որտեղ ընդգրկվել է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում: 1931թ. ընդունում է կուսակրոնություն և ստանում Թերեզա անունը:
1948թ. Հնդկաստանում հիմնում է գթաստրության խումբ, որի գործունեությունն ուղղված էր դպրոցների, մանկատների, ծանր հիվանդների և աղքատների համար հիվանդանոցների ստեղծմանը: 1965թ. խմբի գործունեությունը դուրս է գալիս Հնդկաստանի սահմաններից: 1973թ. մայր Թերեզան արժանցել է կրոնի առաջընթացի համար Թեմպլտոնովյան մրցանակին:
1979թ. նրան տրվում է Նոբելյան մրցանակ՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»: Մայր Թերեզան մահացել է 1997թ. սեպտեմբերի 5-ին՝ 87 տարեկան հասակում:

Սուրբ Քույր Թերեզան


«Որքան շատ սեր, իմաստություն ու բարություն հայտնաբերեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք ձեզ շրջապատող աշխարհում»: Մայր Թերեզա Նա կարող էր վեց հազար հոգու համար ընթրիք պատրաստել, մի քանի օր շարունակ չքնել, անձնուրաց խնամել բորոտավոր հիվանդներին և... ժպտալ: Մայր Թերեզան բացել և կազմակերպել է ավելի քան 60 դպրոցների, որբանոցների և աղքատանոցների աշխատանքը:  Մակեդոնական Սկոպյե քաղաքում ծնված աղջիկը 21 տարի շարունակ Ագնես անունն էր կրում: Իր կամքով նա ուխտ ընդունեց և վերցրեց միանձնուհի Թերեզայի անունը: Շուտով քույր Թերեզան դարձավ XX(20) դարի ողորմածության խորհրդանիշ: Նրանով հիանում էին, դեռ կենդանության օրոք նրան սուրբ էին համարում: Նրան հանդիպած ամեն ոք մինչև կյանքի վերջ հիշում էր նրան, որովհետև այս փխրուն կինը լույս ու հույս էր ճառագում: «Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում: Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է»,- ասում էր մայր Թերեզան:
Մանկությունը
Խարտյաշ մազերով Ագնեսը` բարի ու հնազանդ մի աղջիկ, ապրում էր մակեդոնական փոքրիկ Սկոպյե քաղաքում: Դա մի հետաքրքիր քաղաք էր թուրքական բոլոր հատկանիշներով` աղմկոտ շուկաներ, մինարեթներ, մեծամասամբ թուրք բնակչությամբ: Ագնեսի ընտանիքը բարեկեցիկ էր` հայրը զբաղվում էր դեղորայքի և իտալական ապրանքների ներմուծմամբ ու առևտրով: Ագնեսը տան փոքրն էր. ծնվել է 1910 թվականին օգոստոսի 26-ին: Մանկուց նա առանձնանում էր ռոմանտիկությամբ ու բարեպաշտությամբ, երգում էր եկեղեցական երգչախմբում, օգնում էր մայրիկին տան գործերում: Շատ երազանքներ ուներ` ցանկանում էր դառնալ գրող, հետո երաժիշտ, իսկ հետո` միսիոներ Աֆրիկայում: Վերջին երազանքն իրականացավ, միայն թե «սև» մայրցամաքի փոխարեն Ագնեսը հայտնվեց Հնդկաստանում:
Մենաստան
Ագնեսը 14 տարեկան էր, երբ հայրը մահացավ: Այս դեպքը ցնցեց ընտանիքը` հետին պլան մղելով առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններն ու Ալբանիայի անկախության հռչակումը: Ընտանիքի մայրը հավաքեց ուժերն ու սկսեց աշխատել, որպեսզի պահի ընտանիքը: Կրտսեր դուստրը խնդրեց մոր օրհնությունը միանձնուհի դառնալու համար: Մայրը ցնցվել էր աղջկա պլաններից: Նա չէր կարող պատկերացնել, որ իր համեստ ու խելամիտ աղջիկը երբևէ կցանկանա միանձնուհի դառնալ: Մի քանի օր մտորելուց հետո նա, ամեն դեպքում, տվեց իր օրհնությունը: Ավագ եղբայրը, որ սովորում էր Ավստրիայի ռազմական ակադեմիայում, իմանալով քրոջ որոշման մասին, նրան նամակ գրեց, որտեղ քրոջ որոշումը քմահաճույք կոչեց: Ագնեսը վրդովվեց. «Դու քեզ կարևոր ես զգում, որովհետև ծառայելու ես երկու միլիոն հպատակ ունեցող թագավորի՞: Ես ծառայելու եմ ողջ աշխարհի թագավորին»: Մենաստանում ծառայելու ժամանակ քույր Թերեզան գաղտնի նամակագրական կապ էր պահպանում Հռոմի հետ` նպատակ ունենալով ստանալ ազատ միանձնուհու կարգավիճակ: Նա ապրում էր այն զգացումով, որ Աստված իր համար ուրիշ ճակատագիր էր նախատեսել` օգնել դժբախտ և լքված մարդկանց: 1946 թվականին մայր Թերեզան վերջապես ստանում է այդ թույլտվությունը: 
Լքյալների մեջ
Հրաժեշտ տալով մենաստանին, որտեղ շատ քույրեր սիրում և գնահատում էին նրան, 38-ամյա Թերեզան տեղափոխվում է քաղաքի ծայրամասեր: Միանձնուհու հագին էժանագին սարի էր, իսկ գրպանում նրա ողջ ունեցվածքն էր` 5 ռուպի: Առաջին օրից նա ծառայեց իր նպատակին` օգնել բոլոր մերժված մարդկանց անկախ տարիքից ու դավանանքից: Մի անգամ մայր Թերեզան տեսավ, թե ինչպես մի տղա սայլակի վրա իր հիվանդ մորը բերեց ու թողեց հիվանդանոցի դռների մոտ: Կինը պատված էր քոսով, կենդանի-կենդանի փթում էր: Թերեզան փորձեց համոզել բժիշկներին վերցնել կնոջը, սակայն նրանք չհամաձայնեցին: Ինքը նույնպես անկարող էր օգնել կնոջը: «Ես չէի կարողանում մնալ նրա կողքին, դիպչել նրան, տանել նրա հոտը: Հեռու վազեցի ու սկսեցի աղոթել սուրբ Մարիամին ինձ ուժ տալու, որ կարողանամ սիրել Քրիստոսին այս կործանված մարմնում: Վերադարձա նրա մոտ, լողացրեցի նրան, օգնեցի: Նա մահացավ` ժպիտը դեմքին: Դա նշան էր, որ ես հասկանայի, որ Քրիստոսի սերն ու իմ սերը դեպի Քրիստոսն ավելի ուժեղ են, քան իմ թուլությունը»: 1950 թվականին Հռոմի եկեղեցին ընդունում է մայր Թերեզայի գործունեությունը: Շուտով քաղաքում տարածվում է սուրբ միանձնուհու մասին լուրը, ում անվանում էին «ծայրամասերի սուրբ»: Նրա մասին իմանում է քաղաքի ղեկավարությունը: Մայր Թերեզան իր շուրջ է հավաքում իրեն օգնել ցանկացող քույրերին: 
Գթասրտության հերոսական արարքը
Քույրերն ապրում էին այնպես, ինչպես նրանք, ում մասին իրենք հոգ էին տանում: Նրանց կյանքը դժվար էր, աշխատանքը` հոգնեցնող. մաքրել, լվանալ, համբերել, չզզվել հիվանդների սարսափելի վերքերից: Մայր Թերեզան իր օրինակով բոլորին ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է իսկապես գթասիրտ մարդը լինի: Մայր Թերեզան կասկածների դեմ միակ արժանի միջոց էր համարում Աստծուն դիմելը: Նա օգնության էր գնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նա բացեց ավելի քան 60 դպրոց, որբանոց և աղքատանոց, որոնք գոյություն ունեին բարեգործների օգնության շնորհիվ: Մայր Թերեզան ցույց տվեց հնդիկներին, որ բորոտը ոչ թե Աստծո անեծք է, այլ հիվանդություն, որի դեմն առնել հնարավոր է: Հատուկ բնակավայր կառուցվեց, որտեղ բոլորտավոր հիվանդներն ապրում էին մինչև ամբողջությամբ կբուժվեին: Այստեղ երեխաներ էին ծնվում, որոնք, ի դեպ, լիովին առողջ էին: Մայր Թերեզան խոսում էր արքաների և աղքատների հետ, ելույթ էր ունենում լիքը դահլիճներում:  Մայր Թերեզան մահացավ 87 տարեկան հասակում` իր հետևից թողնելով հավատն այն բանի, որ գթասրտությունը կփրկի աշխարհը:

Աշնան մասին նյութ
Աշուն
Սիրում եմ,երբ մոտենում է աշունն ու իր հետ բերում լեռներից,ձորերից եկող բքաբեր ձմռան սառը շունչը:Այն քամին,որ աշնան անբաժանելի ընկերն է,ինձ հիշեցնում է անցած-գնացած օրերս,երբ տխուր էի ու միայնակ,միայնակ ինչպես դարավոր կաղնին լեռներում:Այն լեռներում,որտեղ միայն թփեր են աճում:Այն քամին,որ միայն աշնանն է լինում,ինձ հիշեցնում է մանկությունս,մանկությանս օրերը:Այն օրերը,երբ խաղընկեր չգտնելով,առանձնանում էի,քաշվում էի սենյակիս մի անկյունն ու լալիս,այնքան լալիս,մինչև որ հոգնում էի:Եվ այդ օրերին ինձ միայն մի ընկեր էր լինում`դա աշնան պարզ ու ջինջ երկինքն էր,որ լալիս էր հազվադեպ,բայց լալիս էր երկար-երկար:Միայն երկինքն էր ինձ սփոփում ու մխիթարում...
  Եվ սիրում եմ նաև աշնան տխուր վախճանը,այն վախճանը,որն ինձ ստիպում է խորհել կյանքի մասին,կյանքի իմաստի մասին...Եվ ես վաղ թե ուշ հասկանում եմ,որ այս կյանքն էլ մի հերթական աշուն է.սկսվում է ջերմ ու արևոտ`այդ երբ մանուկ ենք,և որքան անցնում են աշնան պաղ ու միալար օրերը,այնքան էլ անցնում են մեր տարիներն ու մենք մեծանում ենք,հասակ առնում,իսկ հասակ առնելու հետ մեկտեղ հոգսեր են ավելանում:Եվ ինչպես որ աշնանային վերջին օրերն են պատուհաս դառնում այս աշխարհի համար,այդպես էլ տարիքն ու մեր վերջին տարիներն են պատուհաս ու արհավիրք դառնում մեզ համար:Եվ օրերից մի օր էլ գալիս է ձմեռն ու ավարտվում է ևս մեկ աշուն,ու մարում է ևս մի կյանք...

Վահան Տերյան 
Աշուն
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…




Комментариев нет:

Отправить комментарий