
Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։
Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների:
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։
Նյարդային ցավը՝ նևրալգիան, բավական տարածված երևույթ է, որը սպառնում է հիմնականում միջինից բարձր տարիքի մարդկանց: Թե՛ կանայք, թե՛տղամարդիկ, ինչպես նաև երեխաները, իրենց կյանքի տարբեր ժամանակահատվածներում, կապված որոշակի հիվանդությունների առկայության հետ,ունենում են նևրալգիայի վիճակներ:
Նևրալգիան ոչ թե առանձին հիվանդություն է, այլ՝ ախտանշան: Այն զարգանում է նյարդային հանգույցներում, որի ընթացքում ախտահարվում ենպերիֆերիկ նյարդերը: Բնորոշվում է նյարդային հատվածներում որևէ նյարդի ուժգին և անտանելի թվացող ցավով:


Վախի նեւրոզը ախտորոշելու համար անհրաժեշտ է կատարել բազմաթիվ հետազոտություններ, որպեսզի բաց չթողնվի որեւէ օրգանական հիվանդություն(ինֆարկտ, ինսուլտ, ուռուցք, հոգեկան հիվանդություն):
Բուժումը պետք է անցկացվի համակցված ձեւով: Բուժման հիմնական եւ արմատական մեթոդը հոգեթերապիան է` իր բազմաթիվ ձեւերով, հիպնոս,ներշնչում, ինքնաներշնչում, ինքնամարզում (AT), ամուսինների հոգեթերապիա եւ այլն, նաեւ կլիմայափոխությունը, սննդի կարգավորումը,ֆիզիոթերապեւտիկ, առողջարանային բուժումները: Եթե ճիշտ է կազմակերպված այս մարդկանց ախտորոշումը եւ բուժումը, շատ հեշտությամբ կարելի էհասնել ցանկալի արդյունքների:
Комментариев нет:
Отправить комментарий