2016-02-29

Հովհաննես Թումանյան (վերլուծություն)

Մայրը

Պատմվածքը ծիծեռնակի մասին է, որն ապրում էր հեղինակի տան սրահի օճորքում և ամեն գարնան բացվելուն պես, իր զվարթ ճիչով ուրախություն էր պարգևում բոլորին։  Մի գարուն էլ նա ձու է ածում և ձագեր հանում։ Հեղինակը պատմում է, թե նա շատ հոգատար մայր էր իր ձագերի հանդեպ։ Նա ամեն օր ուրախ թռչում էր և կերակուր բերում իր ձագերի համար։ Եվ մի օր, երբ ձագերից մեկը ազգուշորեն գլողը հանելով դուրս հայտնվում է կատվի բերանում, նա ծղրտալով ընկնում է կատվի ետևից, կտցահարելով նրան փորձում է ազատել ձագին կատվի բերանից, սակայն ապարդյուն։ Երբ մայրը հասկանում է, որ կատուն կերել է ձագին, լուռ նստում է ծառի ճյուղին և ապա ինքն իրեն գցում գետնին և մեռնում։ Այս պատմվածքից հասկանում ենք, որ մոր սիրտն ուրիշ է, լինի դա մարդ, կենդանի, թե թռչյուն, միևնույնն է այնպես հոգատար ինչպես մայրն է, ոչ ոք չէ։ Այնպես ինչպես մոր սիրտն է ցավում իր զավակի համար, ոչ ոքի սիրտը չի ցավում։ Աշխարհում չկա ավելի մեծ բան, քան մոր սիրտը։


ՈՒրախ գիշեր

ՈՒրախ գիշեր պատմվածքի շնորհիվ ես իմացա, որ ամեն դժվարություն կարելի է հաղթել, եթե դու մենակ չես:  Պատմվածքում կարևորվում էր այն գաղափարը, որ եթե լինեն միասնական ու համերաշխ, ապա հնարավոր է ամեն խոչընդոտ հաղթահարել:  Գաղութի ճանապարհին նրանք շատ տանջվեցին, սակայն միասնականությունն ու իրար օգնելու պատրաստակամության շնորհիվ նրանք միասին  ուրախացան և չհիշեցին ոչ մի դժվարության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий